Իսկական նպատակասլացության օրինակ է 81-ամյա Ռիցուկո Կենմոկուն՝ ճապոնական Կավագուտի քաղաքից, որը, չնայած պատկառելի տարիքին, իրագործել է իր կյանքի երազանքը՝ ստացել է միջնակարգ դպրոցի ավարտական վկայական: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին, «դպրոցականը» չի պատրաստվում բավարարվել դրանով՝ արդեն ապրիլից կինը սկսելու է հաճախել ավագ դպրոց:
Ռիցուկոն ծնվել է 1931թ. հուլիսին՝ փոքրիկ քաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով նա ստիպված է եղել թողնել ուսումը, քանի որ այդ ժամանակ շատ ճապոնացի երեխաներ ստիպված էին աշխատել դաշտերում՝ օգնելու համար իրենց ծնողներին:
Այնուհետև նա ամուսնացել ու զբաղվել է տնային տնտեսությամբ, ապա՝ 3 երեխաների դաստիարակությամբ:
Եվ ահա նա 3 տարի առաջ որոշում կայացրեց ստանալ միջնակարգ կրթություն:
Հատկանշական է, որ կինը վկայականն ստացել է իր թոռան հետ՝ միևնույն օրը:







































