Saturday, 11 07 2026
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

ՀՅԴ-ն երբվանի՞ց է նվաճելու իշխանությունը. մամուլ

Սժ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե Երևանի ավագանու ընտրություններն ինչով են տարբերվում ՀՀ նախագահի ընտրություններից, որին ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել, ասաց. «Սա համամասնական ընտրակարգով ընտրություն է, և գլխավոր խնդիր պետք է դնել ոչ թե ամեն գնով կա՛մ նախագահ ես, կա՛մ նախագահ չես, այլ, ինչքան շատ ներկայացվածություն ունենաս, այնքան մեծ հնարավորություն կունենաս ազդելու կառավարման համակարգի վրա»:

Պարոն Մինասյան, ի՞նչն է պատճառը, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴի ներկայացրած ցուցակում Ձեր անունը չկա: Գուցե Դո՞ւք չեք ցանկացել, որպեսզի Ձեր անունն ընդգրկեն ցուցակում:

– Չէ, նման խնդիր չի եղել, ուզել-չուզելու կամ անհրաժեշտության-չանհրաժեշտության հարց չկա, սա ոչ մի բան չի փոխում, որովհետև «Դաշնակցության» մեջ չկա անձնավորման հարց: Մենք նույն ոգով նույն եռանդով պետք է պայքարենք ընտրություններում: Եթե այլ կուսակցությունների պարագայում դա ինչ-որ խնդիր կարող է լինել, ապա մեզ մոտ այդպիսի բան չկա: Եվ ընդհանրապես այդպիսի հարց չի բարձրացվում:

Այսինքն՝ նեղացա՞ծ չեք ու Ձեզ դո՞ւր է գափս ՀՅԴի ներկայացրած ցուցակը:

– Իհարկե, ցուցակը կազմվում է բացառապես քննարկման, ընդ որում, մեր սկզբնական կառույցների առաջարկությունների հիման վրա, և գերագույն մարմինն այս դեպքում ընդամենը մարզային կառույցի և սկզբնական կառույցների առաջարկներն ամփոփող, ընդունող մարմին է:

Իսկ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններն ինչով՞վ են տարբերվելու ՀՀ նախագահի ընտրություններից, որի ժամանակ ՀՅԴ-ն հայտարարեց, թե ինքը չի ցանկանում որևէ ձևաչափով մասնակցել: Ըստ Ձեզ՝այս ընտրությունները զե՞րծ են լինելու ընտրակեղծիքներից:

– Երկու պատճառով. նախ, որ սա համամասնական ընտրակարգով ընտրություն է, և գլխավոր խնդիր պետք է դնել ոչ թե ամեն գնով կամ նախագահ ես, կամ նախագահ չես, այլ ինչքան շատ ներկայացվածություն ունենաս, այնքան մեծ հնարավորություն կունենաս ազդելու կառավարման համակարգի վրա: Երկրորդ՝ այս ընտրություններում հնարավորություն կա, որ այլ ուժերի հետ համատեղ նաև կարողանանք նվաճել ողջ կառավարման համակարգը Երևան քաղաքում: Մյուս կողմից, Երևանը, լինելով ճիշտ է, ամբողջ Հայաստանի 1/3 մասը, ավելի հեշտ վերահսկելի է ընտրախախտումները բացառելու տեսակետից, մինչև հասնենք այն բանին, որ ընտրական ողջ օրենսդրությունը փոփոխվի: Եվ եթե այստեղ հաջողություն արձանագրվի, բնականաբար, մենք կկարողանանք, Երևանից սկսելով նաև հանրապետության այլ տարածքներում և բնակավայրերում նվաճել իշխանությունը:

Լավ, ՀՅԴ-ն այժմ Ազատության հրապարակում է՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կողքին: Քաղաքական դաշտում այսօր շատերի համար անհասկանալի է Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը, ոմանց համար նաև անհասկանալի է նրա հացադուլի իմաստը: ՀՅԴն լա՞վ է ըմբռնել Հովհաննիսյանի պահանջը, այդ իսկ պատճառով է միացել նրան, թե՞ ուղղակի դա «ձևական» բնույթ է կրում, և Ձեզ համար ևս անհասկանալի է Րաֆֆին:

 

– Մենք առաջին իսկ օրը հայտարարել ենք, որ ժողովրդի կողքին ենք, այն մարդկանց կողքին, որոնք, իրենց արժանապատվությունը բարձր դասելով ընդվզում են այս համակարգի և իրողության դեմ: Մենք ներկայացրել ենք կոնկրետ առաջարկներ՝ ինչպես ենք պատկերացնում այս շարժման ընթացքը, ու, բնականաբար, ոչ հասարակությունը, ոչ էլ համակարգը չունեն այն ռեսուրսը, որ հիմա և ամբողջությամբ սկզբունքը կիրառվի, նկատի ունեմ իշխանափոխությունը: Մենք կողմ ենք փուլային ձևով հաջողություններ արձանագրելու գաղափարին: Դրանից ելնելով՝ մենք առաջարկել ենք կոնկրետ գործողություններ, որոնք հնարավորություն կտան, հասարակության համախմբումը լայն դաշտով իրականացնելով կոնկրետ պահանջներ առաջադրելով հաջողություն ակնկալել: Մնացածը պարոն Հովհաննիսյանի ցանկությունների դաշտում պետք է լինի:

Ձեր կարծիքով՝ Ր. Հովհաննիսյանի հետ Ս. Սարգսյանը չի՞ կարողանում «լեզու» գտնել, քանի որ անգամ նրա ուղարկած «պատվիրակը»՝ ի դեմս Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի, որևէ արդյունքի չհասավ ինչի պատճառով էլ ՀՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ինքը մտադրություն չունի հացադուլավորին այցելել:

– Կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր երկրում փոփոխությունների անհրաժեշտությունը բոլորը գիտակցում են: Իշխանությունը պետք է հստակեցնի իր զիջման դաշտը, և դրա շուրջ տեղի ունենան լուրջ քննարկումներ:

Նախօրեին Ազատության հրապարակում Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ստվերային կառավարության ստեղծման մասին, Դուք որքա՞ն ռեալ եք համարում այդ ամենը:

– Ես այդ հարցին չէի ուզենա ոչ արհամարհանքով և ոչ էլ լրջությամբ վերաբերել: Այս պահին դա ոչինչ չի տալիս, մենք խոսում ենք հետընտրական զարգացումների մասին, և ինչ պետք է տա «ստվերային կաբինետի» գաղափարը: Եթե խոսքն առաջիկա ընտրություններում միջկուսակցական մակարդակներում քննարկումների մասին է, ապա կարծում եմ, որ վաղ է դրա մասին խոսելը: Իսկ ընդհանրապես «ստվերային կաբինետի» գաղափարին ես դրական եմ վերաբերում, որը քաղաքակիրթ աշխարհում ընդունված է որպես ընտրապայքարի կարևորագույն գործիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում