Պորտուգալական «Պորտու»-ի ձախ պաշտպան Ալեքս Սանդրոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխի Թուրինի «Յուվենտուս», տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Թուրինյան ակումբը 24-ամյա բրազիլացու տրանսֆերի համար պորտուգալական կողմին կառաջարկի 22 մլն եվրո: «Յուվենտուս»-ը պատրաստ է Սանդրոյին առաջարկել 5-ամյա պայմանագիր և տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ:
Ըստ աղբյուրի` Սանդրոյին ավելի գերշահավետ առաջարկ էր կատարել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն պորտուգալական կողմը նախընտրել էր իր ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել «Յուվենտուս»-ին:







































