Saturday, 11 07 2026
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին

Մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը թանկացումներն անխուսափելի են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց, որ գործադիրը չի պատրաստվում սուբսիդավորել բոլոր խմբերի բաժանորդներին: «Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»,- երեկ հայտարարեց վարչապետը:

Ուշագրավ է, որ մինչ երեկ որևէ խոսք չկար սուբսիդավորման խմբերի տարանջատման մասին, և երբ հոսանքի թանկացման դեմ աղմուկը մեկընդմիշտ մարեց, կառավարությունը սկսեց նոր հարցեր առաջ քաշել: Պարզ դարձավ, որ խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվի, իսկ փոքր ու միջին բիզնեսի հարցն էլ դեռ անորոշ է:

Սակայն ակնհայտ է, որ խոշոր բիզնեսի, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի վրա դնելով հոսանքի թանկացման բեռը՝ դա կբերի նրանց ծառայությունների ու արտադրանքի գնի ավելացման: Երեկ արդեն իսկ դրա վերաբերյալ կարծիքներ էին հնչում, որ քաղաքացին վճարելով ավելի բարձր այդ ապրանքների կամ ծառայությունների դիմաց՝ ըստ էության, ոչնչով չի ազատվում իր վրա դրված հավելյալ բեռից:

«Ինքնին հասկանալի է, որ խոշոր բիզնեսին չսուբսիդավորելը կբերի շղթայական թանկացումների և կտանի տնտեսության էլ ավելի վատթարացման»,- երեկ տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է «Ոչ թալանին» նախաձեռնությունը՝ հավելելով, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել սուբսիդավորմանը, հատկապես, որ այն արվում է Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարի հաշվին:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ դա կբերի էական թանկացումների: «Սուբսիդավորման պարագայում սովորական քաղաքացին պետք է ավելի վճարեր, ասենք, 2-3 հազար դրամ, բայց ինքը հաստատ ավելի շատ է վճարելու իր ամենօրյա գնումների կամ ծառայությունների համար, որոնց արտադրանքի կամ ծառայության ինքնարժեքը հաստատ բարձրանալու է: Երկիրը գնում է սնանկացման, որի դեմն առնելն արդեն դժվար է»,- ասաց տնտեսագետը:

Աշոտ Եղիազարյանի գնահատմամբ՝ երեկվա հայտարարությունը «շատ անճար քայլ է», այսինքն՝ սկզբում հայտարարել, որ հոսանքի թանկացված մասը մինչ աուդիտի ավարտը կսուբսիդավորվի, ապա մեկ ամիս անց հայտարարել, թե բա գիտեք՝ մենք չէինք ասում, թե բոլոր խմբերի համար ենք սուբսիդավորելու:

«Սա արվում է կառավարության անճարակությունից: Այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն գնալ ռուսական ընկերություններին դեմ: Նրանք ի վիճակի են միայն անել ցանկացած պարտադրված քայլ, բայց ոչ՝ հակառակը: Մեր կառավարությունը ի վիճակի չէ ինքնուրույն քայլեր ձեռնարկել, որը շատ ցավալի է, բայց իրականություն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաշվարկներով՝ եթե գործադիրը սուբսիդավորի բոլոր խմբերի բաժանորդներին (արդյունաբերական ձեռնարկություններ, կազմակերպություններ և բնակիչ-բաժանորդներ), ապա դա կարժենա ամսական շուրջ 3 միլիարդ դրամ (6 մլն ԱՄՆ դոլար), ինչը բավականին մեծ գումար է: Տարեկան կտրվածքով դա կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ (74 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ՀՀ պետական բյուջեի մոտ 3 տոկոսն է:
Սակայն եթե կառավարությունը որոշել է սուբսիդավորել միայն բնակիչ-բաժանորդներին, ապա դա մեր պետության վրա կնստի ամսական ընդամենը 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար): Բայց այդ պարագայում էլեկտրաէներգիայի համար թանկացած գնով կվճարեն արդյունաբերական ձեռնարկություններն ու այլ կազմակերպություններ, ինչը կհանգեցնի էական գնաճի և կնվազեցնի տեղական արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում ու մասնավորապես՝ ԵՏՄ տարածքում, որի անդամ բոլոր երկրներում էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի էժան է, քան Հայաստանում: Արդյունքում էլ ավելի կնվազի արտահանումը ՀՀ-ից դեպի ԵՏՄ երկրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում