Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Վերակենդանացնելով Հայաստանի «Շվեյցարիան»՝ առողջավայր Դիլիջանը. The Huffington Post

Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 90 կմ հյուսիս-արևելք ուղևորվելով՝ մայրուղին նեղանում է լեռնային ճանապարհներում, քանի որ սկսվում է Տավուշի մարզը, որը հայտնի է իր առողջարանային Դիլիջան քաղաքով։ Տարվա սեզոնին անհամապատասխան շոգ և խոնավ ամառը հանգստացողներին ուղղորդում է «Հայաստանի Շվեյցարիա»՝ Հայաստանից, սահմանակից Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից, ինչպես նաև Եվրոպայի տարբեր հատվածներից։ Ինչպես Тhe Huffington Post-ում գրում է PR-ի և սոցիալական մեդիաոլորտի ռազմավար Ջեկի Աբրամյանը՝ նրանք գալիս են այստեղ տեսնելու, թե ինչ են փնտրել Անդրկովկասի ունևորները, երբ այնտեղ կառուցել են իրենց ամառանոցները. կուսական անտառների լեռնային ալպյան օդ, պահպանվող ազգային պարկ և լճեր, բնական բուժիչ աղբյուրներ։ Դիլիջանի հանքային ջուրը շշալցվում ու վաճառվում է երկրով մեկ։

Հոդվածագրի աչքից չեն վրիպել լեռնային ճանապարհի եզրին առևտուր իրականացնողները, ովքեր վաճառում են տեղի հավաքած սնկեր, եգիպտացորեն։ Տևական ճանապարհից հետո հյութեղ եգիպտացորեն ըմբոշխնելը մեծ տպավորություն է գործել հյուրի վրա։

Հոդվածագիրն ուշադրություն է դարձրել Դիլիջանի ճարտարապետական դիզայնին՝ փայտե փորագրված բազրիքներով պատշգամբներ ունեցող տներին։ Դիզայնը ներկայացվել է մոլոկանների կողմից 19-րդ դարում, ովքեր Ռուսաստանից գալով հաստատվել էին Դիլիջանում։

Այժմ քաղաքում 12 հազար մարդ է ապրում, մինչդեռ 1980-ականների վերջին նրանց թիվը եղել է 24 հազար։ Զբոսաշրջային նվազող ցուցանիշները դարձել են համատարած գործազրկության և աճող միգրացիայի պատճառ, դա ակնհայտ է բազմաթիվ դատարկ ցուցափեղկերից և վաճառքի հանված տներից։

Չնայած այսօր Դիլիջանն ամայացած է, սակայն նորաբաց բարերը, ռեստորանները, հյուրանոցները նոր շունչ են հաղորդել։ Շատերը քաղաքի առաջիկա միջազգայնացման բումի հույսեր ունեն։ Առողջավայրին ուշադրություն դարձնողների շարքում կան ձեռնարկատերեր և բարերարներ, ովքեր ունեն տնտեսական վերածննդի մեծ պլաններ՝ ողջ տարածաշրջանի համար Դիլիջանը կրթական, մշակութային, ժամանցի և ֆինասնական հանգույցի վերածելու համար։

Անդրադարձ է կատարվում ԿԲ հետազոտական և թրեյնինգ կենտրոնին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղին, սակայն ավելի կարևոր է այն, որ ընթացքի մեջ են զանգվածային մշակութային և տնտեսական ծրագրերը, որոնք իրականացվում են «Հայաստանի զարգացման հեռանկարներ» բարեգործական հիմնադրամի և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի հիմնադրած «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» կողմից։

Կինոթատրոնները վերամիավորում են համայնքն ու այն կենսունակ դարձնում։

Անհատների, կազմակերպությունների և բարերարների կախատեսումներով, տեսլականով ու խորին համոզմամբ՝ հավանաբար այսօրվա Դիլիջանը կվերականգնի իր երբեմնի համբավն ու կգերազանցի սպասելիքները։ Ավելի քան հաստատ՝ արժե սպասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում