Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ընդդեմ նոր սպանությունների՝ հանուն արդար ընտրությունների

«ՑՈՒԳՑՎԱՆԳ (գերմաներեն՝ Zugzwang, Zug-քայլ և Zwang-պարտադրում)-շախմատային դիրք, երբ կողմերից մեկի կամ միաժամանակ երկու կողմերի համար օգտակար քայլեր չկան և ցանկացած քայլ հանգեցնում է սեփական դիրքի վատթարացմանը»:

«Երկրապահի» գորդյան հանգույցը

1998-ի փետրվարյան արքայադավության հիմնական արդյունքը տեր-պետրոսյանական ցուգցվանգի ժառանգական փոխանցումն էր նրանց, ովքեր ակնհայտորեն հեռու են քաղաքական շախմատի խորիմաստություններից: Խաղատախտակի վրա բացահայտ քաոս է, իսկ ֆիգուրների անխնա զոհաբերությունը, գոնե պարզ քաղաքացուն, իրավիճակը հեքիմական վիրաբուժությամբ շտկելու հուսահատ փորձ է հիշեցնում: Քիչ թե շատ կենտրոնացած իշխանական-հասարակական համակարգի բացարձակ ապակենտրոնացումն այլևս քաղաքական բարձր գիտակցության դրսևորում է պահանջում բոլորից՝ գործող նախագահից, ուժային նախարարներից, քաղաքական ուժերից, ընդ որում` յուրաքանչյուրից առանձին-առանձին: Հայրենի ճահիճում մլուլ տալու և ժամանակ շահելու ձգտումը փշրվում է արտաքին աշխարհում աշխարհաքաղաքական բուռն զարգացումների համատեքստում Հայաստանի նկատմամբ առաջ եկող խստագույն պարտքուպահանջների ծանրության տակ:

Համաշխարհային նոր վերաբաժանման գործում Հայաստանն իր խիստ կոնկրետ դերն ունի, իսկ նրա ներքին քաղաքական դաշտում գերիշխող քաղաքագիտական անգրագիտությունը որոշակիորեն հակասում է շահագրգիռ արտաքին ուժերի կողմից նախանշած քաղաքական տրամաբանությանը: Պատմական փորձը վկայում է, որ նման պայմաններում սովորաբար գործում է երկու տարբերակ՝ կամ ուղղակի հրահանգավորում քաղաքական վերնախավին, ինչպես ասենք 1938-ին Չեխոսլովակիայի նախագահ Բենեշի պարագայում էր, և կամ պարզ՝ «դաշույնի ու ատրճանակի» մեթոդի կիրառումը, ինչպես ասենք 1934-ին էր Ալեքսանդր I Հարավսլավացու և Ֆրանսիայի արտգործնախարար Բարտուի պարագայում:

Կոնկրետ պատմական փուլի մեր առանձնահատկությունն այն է, որ Հայաստանից ու նրա քաղաքական առաջնորդներից պահանջվում են «մաքուր կամ չմիջնորդավորված», «ինքնաբուխ» եզրահանգումներ, որպեսզի մոտ ապագայում Առաջավոր Ասիայում Հայաստանի կատարելիք դերը, «իրադարձությունների զարգացման առարկայական արդյունքի» հավատ ներշնչի թե՛ բուն հայ ժողովրդին և թե՛ տարածաշրջանի այլ ժողովուրդներին, միջազգային հանրությանն ընդհանրապես: Նման դեպքերում անմիջական հրահանգավորումը հակացուցված է, և ուժի մեջ է մնում միայն պարտադրմամբ քաղաքական վերնախավին ճիշտ ուղու վրա դնելու տարբերակը:

Վերջին սպանությունը առավել ողբերգական է իր դասականությամբ: Հայաստանի բարձր զինվորականությունն ու «Երկրապահն» ընդհանրապես մեղքերի քավության եզակի հնարավորություն ստացան՝ ի դեմս գործող իշխանական համակարգի դեմ ձևավորվող, թեկուզև ամորֆ, բայց անկասկած առողջ ընդդիմության պաշտպանության: Եվ դա նրանցից որևէ մեկի ցանկության կամ քմահաճույքի հարցը չէր, այլ աշխարհաքաղաքական տրամաբանության պահանջը: Իրականում, սակայն, հայ զինվորականության վերնախավը հանդես եկավ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը պատմականորեն հատկացված դաշտը յուրացնելու, որքան անիմաստ, նույնքան և անպտուղ դիրքերից: Կոպտագույն քաղաքական սխալ, որի համար երկրապահները թանկ գին կվճարեն այնքան ժամանակ, որքան որ իրադարձությունների զարգացման ազդեցության տակ չկանգնեն անհրաժեշտ քաղաքական ուղու վրա:

Նացիոնալ-սոցիալիզմը, որը, կրկնենք, հայ իրականության մեջ ՀՅԴ պատմական մենաշնորհն է, դատապարտելի է ողջ միջազգային հանրության համար, մեծարգո պարոնայք սպաներ: Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական հիմնահարցեր լուծող մեծ տերություններից ոչ մեկը չի հանդուրժի, որպեսզի հայոց բանակը դարչնագույն (կամ կարմրադարչնագույն) երանգ ունենա, քանզի առաջիկա պատերազմներում հենց այդ բանակին է վերապահված Առաջավոր Ասիայում առկա սահմանները վերաձևելու դերը: Իսկ նացիոնալ-սոցիալիստներին մեր ժամանակներում հող չեն տալիս, լինի դա պատմական, թե ոչ այնքան պատմական հայրենիքի տարածք: Հայոց բանակը կարող է և պետք է ռազմատենչ ու որոշ չափով ծայրահեղական լինի, բայց նա իրավունք չունի դարչնագույն լինել և կամ ծառայել նացիոնալ-սոցիալիստական հենքով որևէ իշխանության, ինչպիսին այժմ է: Նվազագույնը առաջիկա տասնամյակում, հայոց բանակը պարտավոր է լինելու կատարել խիստ ժողովրդավարական քաղաքական ղեկավարության կամքը, այդ թվում նաև որոշակի տարածքների շարունակական ազատագրումը:

«Հանրապետական-Երկրապահը» այսօր ցենտրիզմի ոչ ճիշտ ընկալում ունի: Նրա ցենտրիզմը պետք է ուղղված լինի ժողովրդավարական երանգ ունեցող քաղաքական ուժերի պաշտպանությանը` գործող իշխանությունների և ՀՅԴ տանդեմի ոտնձգություններից և պետք է առավելագույնս ապահովի վերջիններիս մեկուսացումը, մինչև նրանց լիակատար ու վերջնական ինքնավարկաբեկումը: Իսկ երբ առաջիկա պատերազմի ընթացքում կամ անգամ դրանից առաջ, Ադրբեջանում նորից իշխանության կգան ազգայնական ուժերը, Հայաստանում, ընդհակառակը, կվերահաստատվի ժողովրդավարական քաղաքական իշխանությունը, որն առժամանակ պատմության արխիվ կուղարկի հայ նացիոնալ-սոցիալիստներին և ավարտական փուլին կհասցնի ղարաբաղա-նախիջևանյան խնդիրը, ինչի ջատագովը կարծես թե, նախևառաջ, հայ հայրենասեր զինվորականությունն է:

Ընդգծենք միանգամից, որ նշված սցենարին դիմադրելն անիմաստ է, որովհետև դուրս է ազգային կառույցների և մարմինների իրավասությունից: Ավելին, երբ ռուսական ռազմական ներկայության գործոնը կկատարի իր հրահրիչ և անկասկած ողբերգական դերը Հայաստանի տարածքում, զինվորականությունն ինքը հանդես կգա երկրի տարածքից նրա վտարման պահանջով: Եվ կարելի է միայն ցավել, որ Պաշտպանության նախարարության համապատասխան բաժինները ընդունակ չեն գտնվում ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի և իրողությունների ճիշտ գնահատականներ տալ, դրանով իսկ կանխելով ողբերգական զոհաբերությունները իրենց իսկ շարքերում:

Վազգեն Սարգսյանի հապաղումը քաղաքական ցենտրիզմի միակ ճիշտ տարբերակի ընտրության հարցում, արդեն առաջիկայում, հղի է անուղղելի հետևանքներով: Չի կարելի թույլ տալ, որպեսզի շահագրգիռ գերտերությունները Հայաստանը վերաժողովրդավարացնեն ուժային մեթոդներով: Եթե հայոց բանակի և «Երկրապահ-Հանրապետականի» ղեկավարությունը վճռականորեն հանդես չգա լիբերալ երանգավորմամբ քաղաքական ուժերի ու նրանց առաջնորդների պաշտպանության օգտին, ինչը առաջիկա ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների առաջին կարևոր երաշխիքն է, ապա նրանք, նախ, տարբեր մեթոդներով կօտարվեն բանակի ղեկավարությունից, իսկ վարչակարգի կողմից նախատեսվող «նշանակովի» Ազգային ժողովի ձևավորումից հետո «Երկրապահ-Հանրապետականը» կտարրալուծվի կուսակցականապես ավելի կազմակերպված ՀՅԴ շարքերի մեջ:

25.01.1999
Տիգրան Հայրապետյան հիմնադրամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում