Tuesday, 14 05 2024
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր

Մահացած զինվորին ծորակի ջո՞ւր են ներարկել (տեսանյութ)

Ջրաշենում բնակվող Սահակյանների ընտանիքում 2012-ի դեկտեմբերի 18-21-ին կրկնակի ուրախություն էր: Տան ավագ որդու՝ Նորայր Սահակյանի ծննդյան տարեդարձն էին նշում ու բանակի քեֆն անում: Նորոն, բանակ էր գնում ու գնում էր մեծ սիրով, լավ սպասումներով: Դեկտեմբերի 21-ին Նորոյին բանակ տարան՝ Խոջալու, նա դեռ չէր հասցրել հագնել զինվորականի իր համազգեստը, երբ մահը վրա հասավ: Երկու օր, ավելի ճիշտ 45 ժամ կարողացան զինվոր պահել: Զինվորական համազգեստով նրա դին տուն բերեցին:

Դեկտեմբերի 23-ին Խոջալուի հոսպիտալում մահացավ 1994-ին ծնված նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը: Հիշեցնենք, որ մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Ամեն ինչ սկսվեց Երևանում հինգ պատվաստումից, որից հետո ջերմությունը բարձրացավ, մեկ ջերմիջեցնող էին տվել, և նրան ԼՂ էին զորակոչել՝ 37,5 աստիճան ջերմությամբ: ԼՂ ճանապարհին Նորայրը կրկին ջերմություն ունեցավ, ուղեկցող բժիշկը որևէ միջոց չձեռնարկեց տղայի ջերմությունն իջեցնելու համար: Խոջալուի հոսպիտալում Նորայրի ջերմությունն արդեն շատ բարձրացավ: Այդ ընթացքում Նորայրը մոր հետ խոսեց հեռախոսով՝ ասելով, որ հոսպիտալում մի բուժքույր կա, բժիշկ չկա, իսկ բուժքույրը մի ջերմիջեցնող է տվել: Առավոտյան մինչև ծնողները կհասնեին որդու մոտ, 8:15-ի սահմաններում տեղեկացան, որ Նորոն մահացել է:

Թեև դատաբժշկական հետազոտությունների պատասխաններից երկուսը՝ դատահետքաբանականը և դատաքիմիականը, «մաքուր» են եկել, սակայն դատաբժշկական եզրակացության պատասխանը չի գոհացրել ծնողներին:

«Մուրացանի» հոսպիտալում Նորայրը ստացել է հինգ պատվաստում մեջքից՝ ԿԿԽ, ԱԴՄ-Մ, Պնևմո-23, հեպատիտ-Ա, մինինգիտ, որի պատասխանատուն եղել է Կարեն Ջուլհակյանը, որը, որքան էլ զարմանալի է, հոսպիտալում աշխատում է որպես գինեկոլոգ: Նրան միայն նկատողություն են տվել:

Ճանապարհին ուղեկցող բժիշկները, զինվորի կյանքի համար պատասխանատվություն կրողներն են եղել ենթասպա Վարուժան Մանասյանը, փոխգնդապետ Սուրեն Աբրահամյանը: Խոջալուի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետն է Արտաշես Սայադյանը, այդ օրվա հերթապահ բժիշկը՝ Արկադի Չախոյանը, բուժքույրը՝ Անահիտ Գրիգորյանը: Աշխատանքից հեռացրել են Վարուժան Մանասյանին և փոխգնդապետ Սուրեն Աբրահամյանին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծնողներին խոստացել էր հանդիպում կազմակերպել բժիշկների, բոլոր պատասխանատուների հետ: Փետրվարի 14-ին հանդիպումը կայացել է: Նորայրի ծնողների՝ Կարինեի և Նվերի հետ հանդիպման են եկել Խոջալուի հոսպիտալի աշխատակիցները, հոսպիտալի պետը, վերակենդանացման բաժնի աշխատակիցը, ինֆեկցիոն բաժնի աշխատակիցները, հոսպիտալի հերթապահ բժիշկը և քույրը, իսկ Երևանից միայն գինեկոլոգն է ներկա եղել, որը ճանապարհել էր երեխային:

Նորայրի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ հանդիպման ժամանակ որևէ կերպ չեն փորձել արդարանալ. «Ինֆեկցիոն բաժնի բժիշկը և հերթապահ բժիշկը բացարձակ լռություն էին պահպանում, աչքերը վերև չբարձրացրին, բոլորին փորձում էր արդարացնել հոսպիտալի պետը, որը անգամ տեղում չէր եղել այդ օրը, ասում էր, որ ժամանակին ինքը եկել է, երևի տասներկուսից հետո էր եկել»,- պատմեց մայրը՝ հավելելով, որ քույրը վկայություն էր տվել, որ ներարկումներ է արել, սակայն երկուսից մինչև ժամը վեցը մեկ պինիցիլին են ներարկել:

«Բուժքրոջն ասացի՝ Անահիտ, ինչու ես քննիչի մոտ սուտ վկայություն տվել, ասում է՝ ես կադետր եմ դրել երեխայի ձեռքին՝ այն դեպքում, երբ մենք երեխայի ձեռքին ստուգել ենք, որևէ սիստեմայի տեղ չի եղել, կադետր դրել ես, բայց կադետրից ներս ի՞նչ ես ներարկել, ասում է հեղուկ, գուցե ծորակից եկած ջուր են ներարկել երեխայիս, իսկ դրանից մի քանի րոպե առաջ հոսպիտալի պետը ինձ ասում էր՝ սրսկումներ են արվել, նշանակումներ են արվել, որ հոսպիտալի բժիշկ է եղել, որը նշանակումներ է արել և թողել գնացել: Հստակ կարող եմ ասել, որ այդքան ճանապարհ էին եկել, բայց չէին կարողացել պայմանավորվել ինչ խոսել, խոսքները մեկ անել»,- ասաց զինվորի մայրը:

Ծնողները մինչև հիմա հիմնվում են երեխայի ասածի վրա, իսկ երեխան հստակ ասել է, որ ոչինչ չի արվել, որ ընդամենը մի ջերմիջեցնող են տվել: Հստակ է, երեխան մահացել է անտարբերությունից:

Գինեկոլոգից էլ ոչինչ ծնողները չեն կարողանում հասկանալ, քանի որ նա միայն ասում է, որ ինքը հրաման է կատարել, որ մեղք չունի. «Ինքն ասում է՝ պարացետամոլ է տվել երեխայի ջերմությունն իջեցրել է 37,3, բայց պարոն գինեկոլոգ, 37,3-ը ջերմություն չէ, դա ամենավատ ջերմությունն է»,- ասաց մայրը:

Ստացած հինգ պատվաստումներից երեխայի մոտ ռեակցիա է սկսվել. «Ես ասում եմ անտարբերությունից է իմ երեխան մահացել հոսպիտալի պետն ասում է՝ դա այդպես չէ: Ասում եմ՝ մի երկու սիստեմա միացնեիք, երեխայի կյանքը կփրկվեր, ինքն ինձ ասում է՝ ոնց, ինչի որ սիստեմա միացնեի, երեխայի կյանքը կփրկվեր, ի՞նչ էր փոխվելու դրանից: Ինձ է հարցնում, ես զարմանում եմ՝ հոսպիտալի պետը ոնց կարող է նման արտահայտություն թույլ տալ»,- ասաց մահացած զինվորի հայրը՝ Նվեր Սահակյանը:

Ծնողներն այս ընթացքում բժիշկներից ճշտել են, որ եթե նվազագույնը մի քանի անտիբիոտիկ ստացած լիներ, երեխայի կյանքը կփրկվեր: Նրանք դեռ իրենց ձեռքի տակ չունեն դատաբժշկական ամբողջ եզրակացությունը, քանի որ, քննիչի մեկնաբանմամբ, կարող են նրանց տրամադրել միայն նախաքննության ավարտից հետո: Ծնողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու դեղաբանական եզրակացությանը, որտեղ նշվել է՝ որ դեղը որ երկրից է ներկրվել: Դեղերի ներմուծողը «Տելյա մետ» ՓԲԸ-ն է, նաև նշված է եղել, որ լիցենզիայով ընդունված դեղեր են, սակայն չեն կարողանում որոշել՝ որ սիճուկից է կոնկրետ ռեակցիա առաջացել: Որքան էլ տարօրինակ է, եզրակացության վերջում գրված է եղել, որ Հայաստանում չունեն սարքավորումներ, որ կարողանան որոշել՝ այդ դեղերի պիտանելիությունը: Ծնողները չեն ստորագրել եզրակացության տակ, գրել են, որ համաձայն չեն եզրակացության հետ:

Դատաբժշկական եզրակացության մեջ նաև մկանային մի հիվանդության մասին է գրված եղել, որը հանգեցնում է տրոմբի, միանգամից մի քանի տրոմբ է պոկվել: Ծնողները ճշտել են, որ տրոմբը կարող է առաջացած լինի դեղերի արդյունքում: Իսկ Նորոն երբեք նման հիվանդություն չի ունեցել, և եթե ունենար, բժիշկները ասում են, որ մկանային ցավեր կունենար, կապտուկներ, ճնշման տատանում և գլխացավ: «Ես հատուկ հարցրել եմ մի քանի բժշկի, հնարավո՞ր է՝ երեխան այդ հիվանդությունը ունենար, որ տրոմբները քայքայվեին, պոկվեին, արդյոք կյանքը փրկել հնարավո՞ր է, ասում են՝ այո, եթե օգնություն ցույց տված լինեին, մինչև անգամ վիրահատությամբ հնարավոր կլիներ կյանքը փրկել»,- ասաց մայրը:

Մահացած զինվորի ծնողները մինչև վերջ պայքարելու են, որ բոլոր մեղավորները պատասխան տան: Նրանք համոզված պնդեցին, որ եթե պետք լինի, մինչև Եվրադատարան կգնան: Իսկ եթե փորձում են ժամանակ ձգձգել և վեց ամիս շարունակ նորից դատաբժշկական եզրակացություն կազմել, ծնողները զգուշացնում են՝ ժամանակը վերքը չի ամոքի: Իրենք Նորոյի նման տղա են կորցրել, այնպիսի տղա, որ յուրաքանչյուրը կերազեր ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում