Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Առավելագույն թափանցիկության դեպքում Սերժ Սարգսյանի կլոններն էլ չեն կարողանա կեղծել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը



«Ասպարեզը» Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու  նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ իր առաջարկներով, որոնք հաշվի չառնվեցին իշխանական պատգամավորների կողմից, եւ օրենքի նախագիծն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է: Այսօր մտահոգություններն այդ նախագծի վերաբերյալ շատ են, կան նաեւ շատ առաջարկներ, Ձեր գնահատմամբ, այս իշխանություններն ունե՞ն այնքան քաղաքական կամք, որ մինչեւ երկրորդ ընթերցումը հաշվի առնեն դրական առաջարկները:


Չկա այդ քաղաքական կամքը, եւ մենք դա տեսանք դեկտեմբերին, երբ ԱԺ աշխատանքային խումբը մեզ հրավիրեց քննարկման. վեց կազմակերպություններ ներկայացրել էին շուրջ 80 առաջարկներ, որից միայն 6-7-ը համարեցին քննարկման արժանի: Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը մի մոտեցում էր որդեգրել` ներկայացնում էր առաջարկը եւ հարցնում, թե արդյոք որեւէ մեկը պաշտպանում է այն, եւ եթե ոչ, ապա առաջարկն առանց քննարկելու մնում էր մերժված: Մերժվեցին այն կարեւոր առաջարկները, որոնք ընտրությունների եւ քվեարկության պրոցեսի առավելագույն թափանցիկությունը պիտի ապահովեին, ինչպես օրինակ` տեղամասերի հեռուստամոնիտորինգը, որը ընտրատեղամասում կատարվող իրադարձությունները պետք է արձանագրեր քվեարկության առաջին րոպեներից սկսած մինչեւ հաշվարկի ավարտը: Մեր դառը փորձը ցույց է տվել, որ հիմնական կեղծիքների բեռը դրվում է ընտրական տեղամասերի վրա` մարդկանց կուտակումներ, լցոնումներ, քվեարկության եւ հաշվարկի կեղծումներ, հաշվարկի ժամանակ քվեաթերթիկների ավելացում, արձանագրությունների կեղծում: Մենք առաջարկել ենք նաեւ կրթական ոլորտն իսպառ զերծ պահել ընտրական պրոցեսների ակտիվ մասնակցությունից` կրթական համակարգի ոչ մի աշխատող չպիտի լինի ընտրական հանձնաժողովի անդամ ու անգամ դիտորդ, որովհետեւ այդ ոլորտն այլասերված է մինչեւ անսահմանություն: Դա էլ մերժեցին: Նման մի շարք առաջարկների մերժումներից պարզ դարձավ, որ այս ռեժիմը բացարձակ որակյալ ընտրություններ անցկացնելու կամք չունի, եւ այս ամբողջը իմիտացիա է` ցույց տալու համար, թե օրենք են վերամշակում: Ես համոզված եմ, որ այս ամենը իշխանության վերարտադրման հերթական մեծ օպերացիան է լինելու: Չեմ կարծում, որ մինչեւ երկրորդ ընթերցումը որակական որեւէ փոփոխություններ կլինեն, որովհետեւ աշխատանքային խմբի տրամադրությունը դեկտեմբերին շատ հստակ տեսանք` կոալիցիայի բարձրագույն մակարդակով իշխանության վերարտադրման գործընթաց է մեկնարկում, եւ ամեն ինչ տանում է նրան, որ պետություն զավթած այս ռեժիմը շարունակելու է ընտրությունները ձեւականորեն անցկացնել այնպես, որ զավթումը մնա ուժի մեջ:


Պարոն Բարսեղյան, կարելի՞ է ասել, որ ԸՕում փոփոխություններ կատարելու նպատակը միջազգային հանրության աչքին ժողովրդավար երեւալն է:


Իհարկե, այս ամենը իմիտացիա է, ձեւականություն, նրանք համարում են, որ ճիշտը սա է եւ պետք է խաբել դիտորդներին: 1999թ. մինչ օրս արդեն 13 անգամ փոփոխվել է Ընտրական օրենսգիրքը, երկրներ կան, որոնց ԸՕն 30-40 էջ է ընդամենը, բայց այնտեղ կեղծիքներ չեն լինում: Հասարակ մի բան` առաջարկել ենք մարդկանց մատները թանաքոտել կրկնակի քվեարկությունը կանխելու համար, բայց չեն անում, քանզի մոտ 300-400 հազար մարդ բացակայում է Հայաստանից, եւ նրանց քվեներն օգտագործում են, որը բավականին մեծ տոկոսային կշիռ ունի: Վարչապետը զարմանում է, թե ինչպես կարող են մահացածները եւ Հայաստանում չգտնվողները թոշակ ստանալու մասին դիմում գրել, սակայն չի զարմանում, թե ինչպես կարող են մահացածները եւ Հայաստանից բացակայող 300-400 հազար մարդ քվեարկել:


Պարոն Բարսեղյան, Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում տեղի ունեցած ընտրախախտումներին ԿԸՀն անդրադարձավ եւ կրկնակի քվեարկություն նշանակեց, սակայն ակնհայտ է, որ այնտեղ կատարվել էր այն, ինչը նույն ԿԸՀն իրականացնում է վերջին համապետական ընտրությունների ընթացքում: Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ նման լոկալ դեպքերը արձագանք գտնում են, իսկ ավելի կարեւոր եւ խոշոր ընտրություններն անցնում են խայտառակ պայմաններում:


Իմ վարկածն այն է, որ Հայաստանում պետությունը զավթված է, եւ զավթիչները ջանում են բոլոր ռեսուրսները ներդնել զավթման տեւականությունը երկարացնելու համար, ինչի համար ունեն 4 խումբ գործիքներ` վարչական, իրավապահ, դատական համակարգի ռեսուրսներն են չարաշահում եւ հեռարձակող ԶԼՄների նկատմամբ տոտալ վերահսկողությունը: Երբ որ մի փոքրիկ գյուղում կամ քաղաքում կարող է ժողովրդավարություն հաղթանակել, սրա դեմ ռեժիմը կարող է կռիվ չտալ եւ թույլատրել միայն այն դեպքում, երբ տեսնի, որ դա իր զավթման քաղաքականությանը ընդհանուր առմամբ վնաս չէ: Տեղական ժողովրդավարությունները ընդհանուր ֆոնի վրա ոչինչ չեն փոխում, նույնիսկ ռեժիմը կարող է դա շահարկել եւ օգտագործել միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե տեսեք` մեզանում ժողովրդավարություն էլ է տեղի ունենում:


Պարոն Բարսեղյան, իշխանությունները որպես առաջընթաց են ներկայացնում ԸՕի մասնավորապես այն փոփոխությունը, որը վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը: Ինչպե՞ս եք գնահատում պրոֆեսիոնալ հանձնաժողովներ ունենալու իշխանությունների նպատակը:


Ես համաձայն չեմ, որ առաջարկված սխեման մեծ առաջընթաց է: Երբ պետության կամ մարդու հետ հարաբերվում ես հանցագործության կանխավարկածով, իսկ ես, ցավոք, այս իշխանությունների յուրաքանչյուր քայլին այդպես եմ վերաբերվում եւ սկսում եմ մտածել, թե այդ ամենի տակ ինչ կա, ապա ինձ մնում է ընդամենը երկու հավատամք` ապահովել առավելագույն թափանցիկություն եւ ճնշումներ անել եղած օրենքների շրջանակներում: Հիմա ինչ էլ լինի, հանձնաժողովը ինչպես էլ ձեւավորվի, բայց եթե մաքսիմում թափանցիկություն ես ապահովում, ապա նույնիսկ արհեստական, ամենապրոռեժիմային հանձնաժողովը չի կարողանում կեղծիքներ իրականացնել: Եթե ապահովվի առավելագույն թափանցիկություն, ապա ով ուզում է լինի` ոստիկանները, անգամ Սերժ Սարգսյանի կլոնները լինեն, չեն կարողանալու կեղծել: Իսկ եթե թափանցիկություն չկա, ապա ինչ ֆորմատի էլ լինի հանձնաժողովը, միեւնույն է, կեղծելու են` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ երեք ընտրախախտողներ կալանավորվեցին, սակայն շատ չանցած համաներման շնորհիվ կամ միջոցով ազատ արձակվեցին: Նրանք գիտեին, որ համաներում է լինելու եւ «արխային» կեղծել են: Երբ համակարգը զավթված է, կոսմետիկ փոփոխությունների մասին խոսելը սկսում է աշխատել զավթիչների օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում