Saturday, 18 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Րաֆֆու հայրն ու մայրը Հայաստան են գալու. մամուլ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչու է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր նկատմամբ այդքան բարեհաճ: «Ես չգիտեմ, սա սիրո, բարևի և միասնության հեղափոխություն է, որը թույլ չի տալիս մի կաթիլ արյուն, որը հավատում է քաղաքացու, պաշտոնյայի, ոստիկանի համերաշխությանը, և հենց այդ սկզբունքներով տանելու ենք մեր պայքարը դեպի հաղթանակ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպման ժամանակ Պուտինը, շնորհավորելով Ս. Սարգսյանին, ասաց, թե 60 տոկոս և ավելի ձայն հավաքելը շատ լավ արդյունք է: Ըստ Ձեզ՝ Պուտինն ինչո՞ւ է «բարձրացրել» Ս. Սարգսյանի հավաքած տոկոսները:

– Գոսպոդին Պուտին օշիբայետսյա: Ռուսաստանը առաջին հերթին, մինչև Ֆրանսիա, Եվրամիություն, Ամերիկա, բոլորը միասին պետք է հասկանան, որ ով ճանաչի կեղծիքի, ստի, վախի վրա հիմնված ընտրությունը, ինքը կանգնում է հայ ժողովրդի դեմ: Եվ սա վերաբերվում է ոչ միայն Ռուսաստանի նախագահին, այլև բոլորին: Իրենք կարող են 60 ասել կամ 50, ուղղակի մի բան հստակ է՝ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը Չարենցի միասնության պատգամով բերեց իր հաղթանակը, և ոչ մեկը, որքանով հարգելի մարդ է կամ մեծ գործընկեր, ինքը իրավունք չունի խեղել հայ ժողովրդի իրականությունը սեփական երկրում:

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ս. Սարգսյանն իր պաշտոնական առաջին այցը կատարեց Մոսկվա:

– Ես դա չեմ մեկնաբանում, դա հարցրեք իր խոսնակին:

– ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս Ձեզ այցելեց Ազատության հրապարակում, ինչո՞ւ է նա այդքան բարեհաճ Ձեր նկատմամբ:

– Դա նույնպես դիմեք պարոն ոստիկանապետին:

Բոլոր ժամանակներում ոստիկանապետերն ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ շատ վատ վերաբերմունք են ունեցել, անգամ 2008թ. նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը «հեղափոխությունը կխեղդի օրորոցում»: Դուք միակ ընդդիմադիր թեկնածուն եք, որ նման վերաբերմունքի է արժանացել ոստիկանապետի կողմից, ո՞րն է պատճառը:

– Ես չգիտեմ, սա սիրո, բարևի և միասնության հեղափոխություն է, որը թույլ չի տալիս մի կաթիլ արյուն, որը հավատում է քաղաքացու, պաշտոնյայի, ոստիկանի համերաշխությանը, և հենց այդ սկզբունքներով տանելու ենք մեր պայքարը դեպի հաղթանակ:

Տեղեկություններ կան, որ Վլ. Գասպարյանը մշտապես Ձեզ հետ զրույցում հորդորում է ամեն ինչ անել օրենքի սահմաններում, հակառակ դեպքում սպառնում է ձերբակալել Ձեր ակտիվիստներին: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:

– Նման խոսակցություն չի եղել, ոչ:

Քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչներն այցելել են զեզ, զրուցել, ինչո՞ւ չէ, նաև խորհուրդներ են տվել՝ հետագա քայլերի հետ կապված: Ըստ Ձեզ՝ ինչո՞լ մինչև այսօր Ձեզ չի այցելում ՀԱԿ առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանը:

– Դա հարցրեք իրեն, իր խոսնակին: Ոչ մի խոչընդոտ չկա, ես բաց եմ բոլորի առջև, նաև նրա:

– Նշվում է նաև, որ 9 օր հետո Հայաստան է գալու Ձեր հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, և իշխանական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ նա Ձեզ ֆինանսական օժանդակություն է բերելու:

– Իմ ընտանիքը մշտապես մեզ զորակցել է, մշտապես մեր կողքին է եղել, և ես շնորհակալ եմ նրանց դրա համար: Հնարավոր է՝ համագումարի համար հայրս և մայրս գան, բայց ոչ երբեք ֆինանսավորում կատարելու համար: Իրենք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ինձ ու մեր ընտանիքին: Մեր ամբողջ կյանքի ընթացքում մեր կողքին են եղել, դա հերթական սուտն է: Խնդրում եմ, հղում կատարեք, թե որտեղից եք այդ տեղեկությունները ստացել: Դրանք չճշտված լուրեր են:

Լավ, իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ձեր երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են, ինչպես նաև Ձեր որդին, որը հացադուլ է հայտարարել ու Ձեր կողքին է նստում:

– Ոչ, ճիշտ չեն:

– Շնորհակալություն, Աստված Ձեզ պահապան:

Հ. Գ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո ծավալված գործընթացներից թերևս ամենահետաքրքիրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցն է Րաֆֆի Հովհաննիսյանին: Իհարկե, այն պաշտոնապես մատուցվեց որպես աստվածավախ ոստիկանապետի մարդասիրական քայլ, այնուամենայնիվ հասկանալի է, որ այն ավելի շատ և առաջին հերթին քաղաքական քայլ է: Գաղտնիք չէ, որ ընտրությունների կազմակերպիչ հանդես եկած Գասպարյանը նաև Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչ է և շատ կարևորագույն որոշումների կայացման գործում ազդեցիկ գործիչ: Ուստի չի բացառվում, որ նա հստակ խնդրով էր այցի գնացել Րաֆֆուն, ինչի մասին, բնականաբար, երկու կողմն էլ լռում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում