Thursday, 16 07 2026
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

Ինչո՞ւ է գլխավոր դատախազի տեղակալն ուզում խեղել 24-ամյա երիտասարդի կյանքը․ Հարազատները դիմում են Սերժ Սարգսյանին

12 տարվա ազատազրկման դատապարտված Վռամ Գյոզալյանի հարազատները և նրա փաստաբանը այսօր ակցիա էին իրականացնում նախագահականի դիմաց՝ պահանջելով վերանայել գործը և այն արդարացի քննել: Այդ ընթացքում Սերժ Սարգսյանը ճանապարհում էր Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Ակցիա իրականացնողները փորձեցին մոտենալ Սերժ Սարգսյանին և նրա ուշադրությունը սևեռել գործի վրա ՝ պարբերաբար կրկնելով, որ Վռամը դիտավորյալ սպանության փորձ չի կատարել, մարդ չի առևանգել շահադիտական նպատակներով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ, խնդիրը ներկայացնել նախագահին: Փոխարենը Վռամի մայրը նամակ թողեց նախագահականում:

Վռամ Գյոզալյանի շահերի պաշտպան Աննա Թամազյանը հայտարարեց, որ փետրվարի 5-ից ներգրավված է գործում և այնտեղ բազմաթիվ խախտումներ է արձանագրել ՝ նախաքննությունից մինչև դատական գործընթացներ: Նա մանրամասնեց, որ Վռամ Գյոզալյանը մեղադրվում է ՀՀ քր.օր.-ի 34-104-րդ հոդվածների 2-րդ մասի 3-րդ և 8-րդ կետերով, որը իրականում չի կատարել, այսինքն ՝գործը քննվում է կանխամտածված սպանություն և առևանգում հոդվածների շրջանակներում։

«Վռամ Գյոզալյանը դատարանում հաստատել է, որ ցանկություն չի ունեցել սպանություն իրականացնելու, և առևանգում տեղի չի ունեցել, այդ մասին վկայել է նաև տուժողը՝ դատարանում հայտարարելով՝ հո ես հա՞վ չեմ, որ ինձ առևանգեն, բայց միևնույն է՝ մեղադրող դատախազը կրկին շեշտում է առևանգման մասին, այնինչ տուժողը իր կամքով է մեքենան նստել»,- մանրամասնեց փաստաբանը՝ ասելով, որ տուժողին Վռամը մարմնական վնասվածքներ է հասցրել սառը զենքով, սակայն սպանելու մտադրություն չի ունեցել, ինչը հաստատվում է նաև մեքենայում առկա կրիչի ձայնագրությունից:

Աննա Թամազյանը մանրամասնեց, որ իր պաշտպանյալը տուժողից 8000 ԱՄՆ դոլար տոկոսով փող է վերցրել՝ փոխարենը նոտարով, որպես գրավ, դրել ավտոտնակը, հետագայում ավտոտնակը անցել է տուժողին։ Վերջինս այն վաճառել է 13 հազար դոլարով, այսինքն՝ այստեղ արդեն Վռամը շահադիտական ոչինչ չուներ. այդ մասին անգամ դատավորն է արձանագրել: Ուղղակի Վռամը, նրա ընկերը և տուժողը մեքենայով գնացել են զրուցելու, ճանապարհին տուժողը հայհոյել է. «Սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, 24-ամյա տղա է, բռնկվել է, մեղքը ընդունում է, փոշմանել է, թող դատեն մարմնական վնասվածք տալու համար, ինչպես որ սկզբում են փորձել անել՝ ՀՀ Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը համապատասխանում է իրականությանը, և իմ պաշտպանյալը այն չի ժխտում, սակայն 6 ամիս հետո այն արհեստականորեն ուռճացնելով և ոչ ճիշտ մեկնաբանություն տալով ՀՀ քր.օր-ի հոդվածներին իմ պաշտպանյալի կատարած արարքի վերաբերյալ՝ այն վերաորակվեց ՀՀ Քր.օր.-ի 34-104 հոդվածների 2-րդ մասի 3-րդ և 8-րդ կետերի»,- մանրամասնեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանում տուժողը հաստատել է, որ հայհոյել է, հաստատել է նաև, որ 13 հազար դոլարը իր տիրապետության տակ է:

Վռամ Գյոզալյանի հարազատները և փաստաբանը ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ գործում հրահանգներ է տալիս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանը, մեղադրող դատախազը դատարանում նշել է, որ ինքը Վռամի դեմ անձնական ոչինչ չունի, բայց 15 տարի ժամկետը առաջարկվել է դատախազությունում գլխավոր դատախազի տեղակալի կողմից։

«Ինչո՞ւ է սույն անձը հավանություն տվել 12 տարի դատապարտել 4-րդ կուրսի ուսանողին, ո՞րն է շահագրգռվածությունը՝ չենք կարողանում հասկանալ»,- նշեցին նրանք:

Վռամ Գյոզալյանի մայրը՝ Ժաննա Ստեփանյանը, մանրամասնեց, որ Հրաչ Բադալյանի անունը բոլոր դատական ատյաններում այնքան է շոշափվել, որ դատավորներից մեկն անգամ ասել է ՝ չվախեցնեք Հրաչ Բադալյանով։ «Աշխարհում սենց բան չկա, գնալու ենք մինչև վերջ, ակցիաները շարունակական են լինելու, հասնելու ենք Եվրադատարան»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում