NASA-ն հրապարակել է Պլուտոնի կողքով անցնելիս New Horizons զոնդի թռիչքի տեսանյութը: Անիմացիան ստացվել է 2015թ. հուլիսի 14-ին գաճաճ մոլորակից 77.000 կմ հեռավորությունից LORRI (Long Range Reconnaissance Imager) գործիքով արված մի շարք լուսանկարներից: Այս մասին հաղորդվում է NASA-ի կայքում:
Տեսանյութում երևում է Նորգեյ լեռան վրայով թռիչքը, որն իր անվանումը ստացել է 2 զբոսաշրջիկներից մեկի պատվին, որոնք առաջին անգամ նվաճել են Էվերեստը, և թռիչքը Սպուտնիկ բարձրավանդակի վրայով, որն անվանվել է Երկրի առաջին արհեստական արբանյակի անունով:
New Horizons կայանը 2015թ. հուլիսի 14-ին մոտ 14 կմ/վ արագությամբ առավելագույնս մոտեցել է Պլուտոնին՝ 12,5 հազար կմ:









































