Sunday, 16 06 2024
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում

Պատգամավորները հնարավոր է հայոց լեզվի իմացության քննություն հանձնեն

Սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը համոզված է, որ Սահմանադրության այն նախագիծը, որը պատրաստվել և հրապարակվել է իրենց կողմից՝ ոչ միայն Հայաստանի, տարածաշրջանի, այլ նաև մեծ աշխարհի առումով լավագույնն է: Ինչով է, ըստ Սահմանադրության նախագծի հեղինակների, լավագույնը իրենց ներկայացրած նախագիծը: Հրայր Թովմասյանը և սահմանադրագետ Վարդան Պողոսյանը կարծում են, որ այն ապահովում է կառավարման համակարգի կայունությունը և քաղաքական համակարգն ապահովագրում ճգնաժամերից:

Սահմանադրության նախագծի հեղինակները ներկայացրել  են խորհրդարանական ընտրությունների երկփուլանի համակարգ, որն ապահովում է հաղթող ուժի համար բացարձակ մեծամասնություն ձևավորելու հնարավորություն: Հրապարակված նախագծում ասվում է, որ խորհրդարանը կազմված է առնվազն 101 պատգամավորներից: Սա խորհրդարանի նվազագույն չափն է: Եթե առաջին փուլում քաղաքական ուժերից մեկը ստանում է 50 տոկոսից ավելի ձայն և ապահովում է որակյալ մեծամասնություն, ապա երկրորդ փուլի անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ հաղթող քաղաքական ուժը կարող է հենց առաջին փուլի արդյունքներով ձևավորել կառավարություն: Երկրորդ փուլի անհրաժեշտությունը չի լինի նաև այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից հետո առավել ձայն ստացած կուսակցությունը կարողանում է պայմանավորվել խորհրդարան անցած այլ կուսակցության հետ և ձևավորել որակյալ մեծամասնությունը:

Իսկ եթե որակյալ մեծամասնության ձևավորումն անհնար է լինում քաղաքական համաձայնության անհնարինության պատճառով, ապա անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին և երկրորդ տեղ գրաված կուսակցությունները, և առաջին տեղ գրաված կուսակցությունը ստանում է լրացուցիչ այնքան պատգամավորական մանդատ, որքան անհրաժեշտ է նրան որակյալ մեծամասնություն ձևավորելու համար: Հենց այդ պատճառով խորհրդարանի պատգամավորների թվի վերին շեմ չի սահմանված, որովհետև յուրաքանչյուր խորհրդարանական ընտրության դեպքում այն կարող է տարբեր լինել:

Հրայր Թովմասյանը հաշվել է, որ տեսականորեն հնարավոր է, որ պատգամավորների թիվը լինի նույնիսկ 198, բայց դա այն դեպքում, եթե առաջին տեղ գրաված կուսակցությունը ստացել է 6, իսկ երկրորդ տեղ գրաված կուսակցությունը 5 տոկոս: Եվ եթե երկրորդ փուլում հաղթող է ճանաչվում երկրորդ տեղը գրաված կուսակցությունը, ապա նրան պետք է առնվազն այնքան լրացուցիչ պատգամավորական տեղ, որպեսզի կարողանա ունենալ մյուս բոլորից շատ քվե՝ 92-93 մանդատ: Իհարկե, այս դեպքում պատգամավորների ընդհանուր թիվը կլինի 194 պատգամավոր, բայց դա այնքան էլ էական չէ:

Հրայր Թովմասյանն ասում է, որ վերջին մի քանի ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ գործնականում առաջին տեղը գրաված կուսակցությունն ունենում է 30-40 տոկոս և նրան մեծամասնություն ձևավորելու համար պետք է ընդամենը 25-30 լրացուցիչ մանդատ որակյալ մեծամասնություն ստանալու համար, և խորհրդարանի պատգամավորների թիվը կլինի մոտավորապես այնքան, որքան այժմ է:

Բայց արդյո՞ք Թովմասյանի և Պողոսյանի առաջարկած համակարգն պահովում է քաղաքական կայունություն, թե՞ ընդհակառակը՝ ավելի մեծ քաղաքական անկայունության պատճառ կարող է դառնալ: Ինչու ենք նման պնդում անում:

Մի պահ ենթադրենք, թե որևէ կուսակցություն ունեցավ 1-2 պատգամավոր ավել, քան մյուս բոլորը իրար հետ: Արդյո՞ք հնարավոր չէ, որ տվյալ կուսակցությունից մեկ-երկուսը հավատափոխ լինեն և անցնեն հակառակորդ կողմը: Թովմասյանն ասում է, որ պատգամավորները իրենց քաղաքական ապագան չեն վտանգի, քանի որ կարող է մյուս կողմում ևս քաղաքական մեծամասնություն չձևավորվի, և այդ դեպքում խորհրդարանը կլուծարվի և տվյալ պատգամավորը կարող է հաջորդ խորհրդարանում չունենալ պատգամավորական մանդատ: Սա այնքան էլ համոզիչ փաստարկ չէ, քանի որ հավատափոխության հիմքը ոչ թե հաջորդ խորհրդարանում հայտնվել կամ չհայտնվելն է, այլ նոր ձևավորվող իշխանությունից ունեցած ակնկալիքները:

Հիմա էլ է խորհրդարանում այնպիսի վիճակ, որ ՀՀԿ-ն մի քանի ձայնի առավելություն ունի մյուսների նկատմամբ, սակայն այսօր կա ուժեղ նախագահական իշխանություն, որը կանխում է խորհրդարանում ուժերի վերադասավորման հնարավորությունը, ինչը չի լինելու կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում:

Մենք փորձեցինք հասկանալ նաև, թե ինչ նկատի ունեն Սահմանադրության նախագծի հեղինակները հանրապետության նախագահին ազգային միասնությունը մարմնավորելու առաքելությամբ օժտելով: Ինչպե՞ս պետք է ապահովի սահմանադրական այդ նորմի իրականացումը հանրապետության նախագահը՝ այն դեպքում, եթե խորհրդարանում կարող են լինել տարբեր քաղաքական ուժեր, և դրանք կարող են լինել հակամարտ: Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանը ասում են, թե քանի որ հանրապետության նախագահը չի ունենալու գործադիր լծակներ, չի լինելու գործադիր իշխանություն իրականացնող, նա՝ որպես անաչառ և վերկուսակցական անձ, պետք է հետևի երկրում հիմնարար իրավունքների ապահովմանը, լինի սահմանադրական նորմերի կիրառման երաշխավորը և իր անաչառ գործունեությամբ մարմնավորի ազգային միասնությունը:

Արդյոք Սահմանադրության նախագծի հեղինակներն այդքան հեռո՞ւ են հայ քաղաքական իրականությունից՝ հասկանալու համար, որ նախ չի կարող լինել անաչառ և վերկուսակցական անձ, որն այն աստիճան հավասարակշիռ դիրքորոշում կունենա, որ կկարողանա արբիտրի դեր կատարել քաղաքական կյանքի բոլոր մասնակիցների համար: Ովքեր են ընտրելու նախագահին՝ խորհրդարանի պատգամավորների և ընտրիչների համատեղ հավաքը: Ընտրիչները ընտրվում են համայնքապետերից և ավագանիներից, և պարզ է, որ նրանց եթե ոչ 100, ապա գոնե 95 տոկոսը լինելու են իշխանության ներկայացուցիչներ՝ գումարած դրան քաղաքական մեծամասնությունը: Եթե նախագահի ընտրությունը լիներ այսօրվա պայմաններում, ապա նախագահ կարող էր ընտրվել իշխանության որևէ ներկայացուցիչ, ով չի կարող անաչառ և անկողմնակալ լինել: Նշանակում է՝ նախագահը չի կարող ապահովել ազգային միասնության մարմնավորում լինելու Սահմանադրական նորմի կատարումը: Այնպես որ, այս նորմը հնարավորինս արագ պետք է հանել նախագծից՝ ապագա նախագահին և Սահմանադրությունը անհեթեթ վիճակի մեջ չդնելու համար:

Մենք մտահոգություն էինք հայտնել նաև, թե ինչու է Սահմանադրության նախագծի 47-րդ հոդվածը սահմանում, որ պատգամավորը պետք է տիրապետի պետական լեզվին, նման պահանջ չդնելով նախագահի, վարչապետի կամ կառավարության անդամների համար, կամ՝ ինչպես պետք է ապահովվի այդ պահանջի կատարումը, արդյոք պատգամավորները պետք է հայոց լեզվից քննությո՞ւն հանձնեն և թե՞սթ լրացնեն: Վարդան Պողոսյանը չբացառեց, որ նման պահանջ կարող է դրվել բոլոր պետական պաշտոնյաների համար, և հիշեց, որ նման սահմանադրական պահանջ կա նաև Ղազախստանում, որտեղ նախագահի թեկնածուներից մեկին ԿԸՀ-ն չգրանցեց ղազախերենի թեստից կտրվելու պատճառով: Հայաստանում նման թեստ հանձնելու դեպքում գործող խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը կարող էր կտրվել և չհայտնվել խորհրդարանում, կամ ավելի շուտ կպարզվեր, որ նրանք իրենց հայերենի իմացությամբ գերազանցում են Մանուկ Աբեղյանին և Հրաչյա Աճառյանին:

Եվ վերջինը. արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների միջոցով գործող իշխանությունը վերարտադրության հնարավորություն չի ստանում: Սահմանադրագետները համոզված են, որ նախագահական և կիսանախագահական համակարգերը իշխանության համար վերարտադրման ավելի հարմար պայմաններ են ապահովում, և բերում են Ադրբեջանի և Միջին Ասիայի որոշ երկրների օրինակները, որտեղ կիսանախագահական համակարգ է, բայց իշխանությունը կամ չի փոփոխվում, կամ փոփոխվում է ժառանգականության սկզբունքով: Վարդան Պողոսյանն ասում է, որ ինքը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ժողովրդավարական սահմանադրությունը ավելի նպաստավոր է վերարտադրության համար: Հրայր Թովմասյանն էլ համարում է, որ ժողովրդավարական սահմանադրության միջոցով ընտրություններ կեղծելը ավելի դժվար կդառնա, իսկ վերարտադրությունը ենթադրում է, որ դա տեղի է ունենում ոչ օրինական ճանապարհով:

Եթե Հայաստանում ընտրությունները կեղծվելու են, եթե փողն ու վարչական ռեսուրսն են որոշելու ընտրության արդյունքները, որևէ տարբերություն չկա՝ ընտրությունները համամասնական են, թե մեծամասնական, կառավարման համակարգը խորհրդարանական է, թե կիսանախագահական, միևնույն է՝ արդյունքը նույնն է լինելու:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում