Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով օրերս «Պորտու» է տեղափոխվել, մտադիր է պորտուգալական գրանդին ապացուցել, որ իր հետ կապած հույսերը զուր չեն: Կասիլյասը խոստանում է ջանք չխնայել մարզումների և խաղերի ժամանակ:
«Ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել իմ աշխատանքն ու նվիրվածությունը նոր ակումբին: «Պորտու»-ում կհետապնդեմ նույն նպատակները, ինչ կարիերայիս սկզբնամասում:
Այստեղ ինձ հիանալի դիմավորեցին: Գոհ եմ և նոր նախագծում մասնակցելու մեծ ցանկություն ունեմ»,- AS-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը:








































