Saturday, 25 07 2026
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում

Կասպից ավազանը ռազմականանում է

Անկարայում հուլիսի 7-8-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական արդյունքներից մեկը, անկասկած, պոստկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգությանը Թուրքիայի մասնակցության մասին պայմանավորվածությունն է։ Ճիշտ է, այդ մասին հայտարարվել է ավելի ուշ, երբ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը այցելել է Կիև, բայց պարզ է, որ նման շատ սկզբունքային հարցում Անկարան չէր կարող «մրցանակակիր» դառնալ, եթե չստանար Միացյալ Նահանգների և Հյուսիս-ատլանտյան դաշինքի մյուս գործընկերների համաձայնությունը։

Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա Սև ծովում Ռուսաստանի առանց այդ էլ վտանգված ռազմական ներկայությունը ավելի կթուլանա։ 18-րդ դարավերջին Ռուսաստանը Օսմանյան կայսրության դեմ պատերազմ է մղել Սև Ծովում և Բոսֆոր-Դարդանելի նեղուցում ռազմական ներկայության համար։ Ճիշտ է, նեղուցները, ի վերջո, մնացել են Թուրքիայի իրավազորության ներքո, բայց ԽՍՀՄ-ը, ապա և անկախ Ռուսաստանը ռազմածովային ուժերի ներկայությունը պահպանել են նաև Միջերկրականում։

Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվել, որ Ռուսաստանը Սիրիայի նոր իշխանությունների հետ Տարտուսի ռազմածովային հենակայանը պահպանելու հարցով բանակցություններ է վարում։ Փորձագետները, սակայն, համոզված են, որ ինչ արդյունք էլ դրանք արձանագրեն, Ռուսաստանը այլևս նախկին ներկայությունը չի ունենա։

Բաքվի մամուլը վերջին օրերին Կասպից ծովի «ռազմականացման» խնդրին ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերում։ Այդ թեման հրատապ է դարձել, երբ փետրվարի վերջին Իրանի դեմ սկսած ռազմագործողությունների ընթացքում իսրայելա-ամերիկյան ուժերը առաջին անգամ ռմբակոծել են իրանական Էնզելի նավահանգիստը։ Այն գտնվում է Իրանի հյուսիսում և Ռուսաստանի ու Կասպյան ավազանի այլ երկրների հետ Իսլամական հանրապետության ծովային հաղորդակցության գլխավոր հանգույցն է։

Էնզելի նավահանգստի ռմբակոծումները չեն շարունակվել, բայց փաստը, ամենայն հավանականությամբ, խորհրդանշական է։ Ռուսաստանին և Իրանին հղվել է հստակ ազդակ, որ Էնզելի-Աստրախան լոգիստիկան ամենևին էլ անվտանգ և երաշխավորված չէ։ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմին ընդառաջ Կասպյան նավատորմիղի հրամանատարական կետը և գլխավոր կայանատեղին Աստրախանից տեղափոխել է Կասպիյսկ։ Կասպից ծովի ավազանը Ռուսաստանը օգտագործել է Սիրիայում «Կալիբր» հրթիռներով թիրախներ խոցելու համար։ Ըստ տեղեկությունների, Ռուսաստանը նույն վայրերից հրթիռներ է արձակում նաև Ուկրաինայի դեմ։

Փաստացի Թուրքիային հաջողվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերին «սեղմել» Միջերկրական և Սև Ծովերում։ Բացառված չէ, որ նույնը տեղի ունենա նաև Կասպից ավազանում։ Մերձկասպյան հինգ երկրներից երեքը՝ Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը, Թուրքական պետությունների կազմակերպության անդամ են։ Ավելի քան քառորդ դար ԱՄՆ-ը աջակցել է, որպեսզի Կասպից ծովում Ադրբեջանը արդիական ռազմածովային ուժեր ունենա։ Վերջին տարիներին Թուրքիան և Ադրբեջանը նաև ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում