Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»

Ուկրաինայի նախագահ Զելենսկին գալիք շաբաթ կայցելի Միացյալ Նահանգներ։ Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել ԱՄՆ-ում Deutsche Welle-ի թղթակից Միխայիկ Կոմանդովսկին, հայտնել է ուկրաինական Unian-ը։ Զելենսկին հուլիսի 28-ին «կմասնակցի սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը, ինչպես նաև կարող է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»։ Այդ հանդիպման ձևաչափը «դեռևս լիովին համաձայնեցված չէ, կողմերը դեռեւս ճշտում են՝ դա կլինի սգո արարողության շրջանակներու՞մ, մասնավոր հանդիպո՞ւմ, թե՞ Սպիտակ տուն այցելություն»։

Ուկրաինական լրատվամիջոցը, ընդսմին, կարեւորել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը անձնական սոցիալական հարթակում տեղադրել է Զելենսկու հետ իր աջակից լրագրող Լորի Լումերի հարցազրույցից մի հատված, որտեղ Ուկրաինայի նախագահը ասել է, որ Թրամփի հետ իրա հարաբերությունների «բեկումնային պահը 2025թ․ ապրիլին Վատիկանում կարճատև հանդիպումն» էր։ Ենթադրվում է, որ եթե ԱՄՆ նախագահը տարածել է Զելենսկու հարցազրույցի այդ հատվածը, ուրեմն իր և նրա հարաբերությունների «արմատական բեկման» գնահատականը կիսում է։

Դիտարժան է, որ Զելենսկու ԱՄՆ այցի և Դոնալդ Թրամփի հետ որևէ ձևաչափով հանդիպման հավանականության մասին տեղեկությունը հաջորդել է Ֆիլիպինների մայրաքաղաքում պետքարտուղար Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպմանը, որի ընթացքում վերջինս կենտրոնացել է Ուկրաինային ամերիկյան սպառազինությունների մատակարարման «բացարձակապես անընդունելի լինելու» վրա։ Reuters-ի տեղեկություններով, Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ-ը «կշարունակի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին սպառազինություններ վաճառել»։

Ըստ էության, Վաշինգտոնը մերժել է Ուկրաինային ամերիկյան սպառազինությունների մատակարարումը դադարեցնելու Մոսկվայի պահանջը, որովհետև ՆԱՏՕ-ի երկրները դրանք ձեռք են բերում Ուկրաինա առաքելու համար։ «Նյու Յորք թայմսի» մեկնաբանը իրավիճակը ներկայացրել է այնպես, որ Լավրովը Մանիլայում Ռուբիոյին ասել է․ «Մենք կշարունակենք կրակել մարդկանց վրա, բայց դուք նրանց պաշտպանվելու համար զրահաբաճկոն մի տվեք»։

Եթե DW-ի վաշինգտոնյան թղթակցի ունեցած տեղեկությունը հավաստի է, ապա Ռուբիո-Լավրով կարճատև բանակցություններից հետո Թրամփ-Զելենսկի հանդիպումը միայն մի բան է նշանակում․ ուկրաինական կարգավորման ռուս-ամերիկյան բանակցություններ տեսանելի ապագայում հազիվ թե անցկացվեն։ Մինչև տարեվերջ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման երկու հնարավորություն կա՝ G 20 և Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթաժոողով։

Որքանով հասկացվում է, Պուտինը Մայամիում կայանալիք G20-ի գագաթաժողովին չի մասնակցի։ Երկրորդ ոչ պակաս կարևոր խորհրդաժողովին նրա մասնակցությունը արդեն պաշտոնապես հաստատվել է։ Բայց այդ շրջանակներում նա Թրամփի հետ հանդիպում կունենա՞։ Մոսկվան ակնհայտորեն ձգտում է վերականգնել Անքորիջի «ոգին»։ Մինչ այդ Մոսկվա կայցելի ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքֆլիհը։ Ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ «եկող շաբաթ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը չլուսաբանվող այց կկատարի Մոսկվա և կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում