Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն

Հուլիսի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը ընդունել է ՌԴ նախագահի օգնական, կլիմայի հարցերով նրա հատուկ ներկայացուցիչ Ռուսլամ Էդելգերիևին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են «կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր»։

Հանդիպմանը շոշափվել են Կասպից ծովի ավազանում «երկկողմ համագործակցությունը, ընդգծվել է Աշխատանքին խմբի աշխատանքի ուժեղացման կարևորությունը»։ Կողմերը փաստել են Կասպից ավազանի «բացառիկ էկոհամակարգի և ջրային ռեսուրսների պահպանման անհրաժեշտությունը, ընդգծել այդ ուղղությամբ նորարական տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը»։ Հանդիպմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել։

Բայրամով- Էդելգերիև հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը կարելի է համարել դիվանագիտական այլասացության դասական օրինակ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը մեկ շաբաթ առաջ պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում, ռուսաստանցի պաշտոնակից Լավորվի հետ քննարկումներ ունեցել ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ պատվիրակությունների ձևաչափով։ Կասպյան ավազանում ռուս-ադրբեջանական համագործակցության հետ կապված հարցերը չէին կարող այդ հանդիպումների շրջանակից դուրս մնալ։

Բայրամովի Մոսկվա այցից երեք օր հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Բեռլին։ Գերմանիայի կանցլեր Մերցի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի հասցեին «կսմիթներ» է թողել։ Նախ, նա հրապարակայնացրել է, որ հուլիսի 13-14-ին Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչները գտնվել են Բաքվում։ Ալիևը , այդպիսով, չի հերքել «Նյու Յորք թայսմի» տեղեկությունը, որ Բաքվում «ռուս-գերմանական գաղտնի բանակցություններ են կայացել»։ Այնուհետև Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը այլևս «չի կարող լինել Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը» և պատրաստակամություն հայտնել, որ Ադրբեջանը «կփոխարինի նրան»։

Այդ բացահայտումները վարկանիշային հարված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վերջին օրերին Ռուսաստանի պետական դումայի մի քանի պատգամավորներ Ալիևի կեցվածքը խիստ քննադատության են ենթարկել։ Առավել սուր արձագանքներ հնչել են թելեգրամ-ալիքներում։ Minval politika-ն, ի մի բերելով ռուսաստանյան մամուլի արձագանքները, եզրահանգել է, որ Ռուսաստանը «ժամանակները շփոթել» է։ Քաղաքագետ Գաբիլ Հասանլին նույնիսկ թույլ է տվել ասել, որ «հիմա 1813 թվականը» չէ։

Այս համատեքստում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի Բաքու այցը, ամենայն հավանականությամբ, ստուգողական է։ Կասպից ավազանի «բացառիկ էկոհամակարգի պահպանման» թեման փաստացի նշանակում է Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ ծրագրերի փոխադարձ համաձայնեցում՝ ինչպես սահմանված է ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փետրվարի 22-ի Պուտին-Ալիև հռչակագրով։ Ալիևը Բեռլինում խոստացել է Եվրոպա գազի արտահանման ծավալները մեծացնել։ Կողմերի իրավապայմանագրային պարտավորությունների ֆորմալ մակարդակում դա առանց Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ։ Ռուսաստանի նախագահից ի՞նչ ուղերձ է ստացել Իլհամ Ալիևը։ Այս հարցի շուրջ, գուցե, հնարավոր կլինի դատողություններ անել միայն Էդելգերևի Բաքու այցին հաջորդող տեղեկատվության հիմքով։ Եթե, իհարկե, կողմերը չորոշեն, որ ռուս-ադրբեջանական տարաձայնությունների թեման հրապարակայնացման ենթակա չէ։ Բայց դա, թերևս, ամենահստակ ուղերձը կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում