ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկացի բանակցողներն անկեղծ են ուկրաինական հակամարտության կարգավորման՝ բոլորի համար ընդունելի տարբերակներ գտնելու իրենց ցանկության մեջ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ամերիկացիներն անկեղծ են. և՛ նախագահ Թրամփն է անկեղծ, և՛ իր բանակցողներն են անկեղծ իրենց ցանկության մեջ՝ իսկապես ձևակերպելու ինչ-որ տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, Ռուսաստանն իր շահերից ելնելով պետք է օգտագործի Վաշինգտոնի դիրքորոշման երկվությունը. «Թրամփի վարչակազմի դիրքորոշման մեջ առկա նման երկվությունը մենք պետք է օգտագործենք այն մասով, որով այն համապատասխանում է մեր շահերին, իսկ մեր շահերին բացարձակապես համապատասխանում է խաղաղ կարգավորմանը նպաստելու նրանց ցանկությունը»։
Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ ՌԴ-ն բաց է Ուկրաինայի վերաբերյալ առաջարկների համար, սակայն դրանք պետք է լինեն ընդունելի։
Ըստ նրա՝ Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նոր առաջարկներին։









































