Մերձավոր Արևելքի երկրների բնակիչները պետք է հեռու մնան տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներից։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։
«Այն երկրների բնակիչներին, որտեղ ներկա են ամերիկացի զինվորականներ, սեփական անվտանգության նպատակով խորհուրդ է տրվում առնվազն 500 մետր հեռու վրա ԱՄՆ զինծառայողների գաղտնի տեղակայման վայրերից», – ասվում է հաղորդագրության մեջ։








































