Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Նոր Սահմանադրությունը կապահովի ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի պահպանումը

Երեկ Հանրապետական կուսակցության խորհուրդը ՀՀԿ ԳՄ նիստում Սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ քննարկել է հանձնաժողովի կողմից նախորդ օրը հրապարակված սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնաժողովի անդամները ընդգծել են, որ սա ընդամենը աշխատանքային տարբերակ է, և իրենք նպատակ ունեն քննարկումների արդյունքում ստացած առաջարկների միջոցով վերջնական տեսքի բերել նախագիծը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քննարկման ավարտից հետո հայտարարեց, որ քննարկման փուլը կտևի մեկուկես ամիս: Ստացվում է, որ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի սեպտեմբերի սկզբին և այդ ժամանակ էլ կմտնի խորհրդարան: Չնայած սահմանադրական հանրաքվեի ժամկետ երեկվա քննարկման ժամանակ չի նշվել, սակայն ամեն ինչ տանում է նրան, որ հանրաքվեն կլինի հենց նոյեմբերի վերջին կիրակի օրը:

Արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը շարունակո՞ւմ է պնդել, որ ինքը կառավարման նախագահական տարբերակի կողմնակից է՝ մեր այս հարցին ԱԺ փոխխոսնակը ուղղակի չպատասխանեց՝ ասելով միայն, որ նախագիծը նախնական է, այնտեղ դեռ բազմաթիվ փոփոխություններ կարող են լինել, և ի վերջո՝ որևէ մեկը նպատակ չունի պարտադրելու Սահմանադրության այս տարբերակը, և կընդունվի այն, թե կմերժվի՝ որոշելու է հասարակությունը: Շարմազանովը մի քանի անգամ կրկնեց այդ թեզը, որ հասարակությունն է, ի վերջո, որոշելու Սահմանադրության նոր նախագծի ճակատագիրը, և որևէ անգամ չշեշտեց ՀՀԿ-ի վճռական կամքը անցկացնելու այս տարբերակը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ում ևս հստակ մոտեցում չկա՝ փոխե՞լ Սահմանադրությունը, թե՞ այնուամենայնիվ իշխանությունը պահել հին տարբերակով. այդ մասին մենք կիմանանք միայն հանրաքվեին հաջորդող օրը:

Մեր այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ական պատգամավորների մոտ դժգոհություն չի՞ առաջացնում նախագծի այն դրույթը, որ պատգամավորական տեղերի քանակը կրճատվում է 30-ով, ինչն ավելի է դժվարացնում պատգամավոր ընտրվելու կամ դառնալու հնարավորությունը, Շարմազանովը պատասխանեց, որ 101 տեղը ֆիքսված է միայն առաջին փուլի համար, իսկ երկրորդ փուլում պատգամավորական մանդատների քանակը որոշ քանակով կարող է ավելանալ:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի, եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի որոշվել ընտրությունների հաղթողը, ապա առաջին և երկրորդ տեղը գրաված կուսակցությունների մասնակցությամբ տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ Շարմազանովի՝ երկրորդ փուլում հաղթող կուսակցությունը կստանա լրացուցիչ այնքան քվե, որը կբավարարի նրան խորհրդարանում որակյալ մեծամասնություն ձևավորելու համար: Այս համակարգը ենթադրում է մեկ կուսակցության բացարձակ իշխանության հաստատում: Այսինքն՝ առաջին տեղը գրաված կուսակցությունը քաղաքական մեծամասնություն ձևավորելու համար ստիպված չի լինելու դաշինք ստեղծել ավելի փոքր խմբակցությունների հետ: Սա մի կողմից հակասում է քաղաքական տրամաբանությանը՝ այն իմաստով, որ խախտվում է առաջին փուլում ձևավորված ուժերի հարաբերակցությունը հօգուտ մեկ կուսակցության, բայց մյուս կողմից՝ բացառում է պերմանենտ քաղաքական անկայունության առաջացման հնարավորությունը, երբ քաղաքական մեծամասնություն ձևավորած մանր կուսակցությունները իրենց չբավարարված ամբիցիաների կամ պոպուլիստական նկատառումներից ելնելով ստեղծում են անկայունություն՝ դուրս գալով կոալիցիայից և հարվածի տակ դնելով ներքաղաքական կայունությունը:

Թե ինչ փոփոխություններ տեղի կունենան նախագծում, ինչը կփոխվի կամ ինչը կմնա, մի բան պարզ է՝ այս նախագիծը գրվել է ՀՀԿ հագով, գրվել է այն մտքով, որ ՀՀԿ-ն կամ այսպես ասենք՝ իշխանություն ունեցող քաղաքական ուժը կարողանա ապահովել իր վերարտադրությունը: Միայն վարչական ռեսուրսի կիրառումն արդեն բավարար է, որ ՀՀԿ-ն հայտնվի երկրորդ փուլում, իսկ դրանից հետո կարողանա հաղթել երկրորդ փուլ դուրս եկած իր քաղաքական մրցակցին: Այս նախագծի ընդունման դեպքում քաղաքական մենաշնորհի պահպանումը երաշխավորվում է Սահմանադրությամբ՝ մի բան, որի դեմ այդքան կատաղի պայքարում էին կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակիցները՝ հույս ունենալով, որ այդ համակարգը վերջ կտա Հանրապետական կուսակցության մենաշնորհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում