Apple-ը պաշտոնապես ներկայացրել է նոր iPod Touch-ը։ Նվագարկիչների թարմացված շարքն արդեն հասանելի է Apple Store պաշտոնական խանութում։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը։
Նոր iPod-ը ստացել է 4 դյույմանոց Retina դիսփլեյ, ինչպես նաև A8 պրոցեսոր, որն առկա է նաև iPhone 6-ում, և շարժումներին հետևող M8 հարակից պրոցեսոր։
Նորույթը հասանելի կլինի 5 գունային լուծումներով։ Բարելավվել է iSight տեսախցիկը (8 մեգապիքսել) և առջևից նկարահանման համար FaceTime HD-տեսախցիկը։
Նորույթի արժեքը տատանվում է՝ կախված ներքին հիշողության ծավալից։ Բազային տարբերակը՝ 16 գբ ծավալով, կարժենա 199 դոլար, իսկ 128 գբ տարբերակը՝ 400 դոլար։
















































