Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշ սկզբունքներից վեր կանգնեն՝ մարդկային կյանքեր փրկելու համար. լատվիացի պատգամավոր

«Առաջին լրատվական-ի զրուցակիցն է Լատվիայի խորհրդարանի «Միասնություն» կուսակցության պատգամավոր Օյարս Էրիկս Կալնինշը:

Պարո՛ն Կալնինշ, Դուք գիտեք, որ 2013-ին Հայաստանը հանկարծակի որոշեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ի՞նչ եք կարծում, որպես ԵՏՄ անդամ երկիր, մենք ունե՞նք հնարավորություն Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սերտացնելու:

Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ ոչ ոք ԵՄ-ի հետ համագործակցությունից դուրս չի մնա: Հայտնի չէ, թե Եվրասիական տնտեսական միությունն ուր է գնում, բայց իհարկե բոլոր պետությունները կարող են ընտրություն կատարել՝ ում հետ գործակցել՝ ԵՄ-ի՞, թե՞ Եվրասիական տնտեսական միության: Ըստ իս՝ անգամ լինելով Եվրասիական տնտեսական միության կազմում՝ Հայաստանը կարող է Եվրամիության հետ տարբեր ճանապարհներով համագործակցել: Հայաստանը եվրոպական երկիր է՝ դա քննարկման ենթակա չէ:

Ես հաստատակամորեն պաշտպանում են արևելյան գործընկերության ծրագիրը, որտեղ Հայաստանը ներառված է՝ դա ողջունելի է: Լատվիան շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, Լատվիայում շատ հայեր են ապրում: Ես չեմ կարծում, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու պատճառով՝ Եվրամիության հետ հարաբերությունները պետք է ընդհատվեն: Ես լավատես եմ և ողջունում եմ Եվրամիության հետ համագործակցությունը:

Դուք նշեցիք արևելյան գործընկերությունը, բայց կան մեկնաբանություններ, որ Արևելյան գործընկերությունն ինքնին այդքան էլ կարևոր չէ Եվրամիության համար: Համաձա՞յն եք այդ տեսակետներին։

Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Արևելյան գործըներությունը վերջերս գագաթաժողով անցկացրեց Ռիգայում: Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների ղեկավարները եկան, բացառությամբ գուցե 1-2-ի: Դա նշանակում է, որ աևելյան գործընկրությունը Եվրամիության համար  կարևոր է: Մենք այնտեղ 6 գործընկեր ունենք, բոլորն էլ հետաքրքրված են Եվրամիության հետ գործակցությամբ՝ գուցե տարբեր ձևերով: Կարող է  մի երկրի հետ ավելի խոր գործակցություն է, մի երկրի հետ միայն առևտրային, մյուսի հետ՝ կրթության ոլորտում: Ըստ իս՝ արևելյան հարևանությունը շատ կարևոր է, և Լատվիայի համար առաջնահերթություն է՝ մեր նախագահության ընթացքում:

Հայաստանն անվտանգության հսկայական խնդիր ունի: Մենք անդամագրվել ենք Եվրասիական տնտեսական միությանը ոչ այնքան տնտեսական առավելությունների, այլ չլուծված ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է Եվրամիությունը կամ ՆԱՏՕ-ն անվտանգության որևէ ձևաչափ  առաջարկեն այս տարածաշրջանի համար։ Վրաստանը ևս այդ խնդիրն ունի, ցանկություն ունի անդամագրվել ՆԱՏՕ-ին, բայց առայժմ ոչ մի տեղաշարժ չկա այդ ուղղությամբ:

Այո՛, դա ակնհայտ է, և  անկեղծորեն ասեմ՝  շատ բարդ հարց է: Մենք Երևանում հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բազմաթիվ հարցեր քննարկեցինք: ՆԱՏՕ-ն այդ հակամարտության մեջ մեծ դեր չունի, այդ հակամարտությունը պետք է դիվանագիտական լուծում ստանա: Մենք տարբեր հակամարտությունների հետ ենք առնչվում Վրաստանում, Մոլդովայում:

Հաճախ ասում են՝ ինչո՞ւ Եվրամիությունը չի լուծում այդ հակամարտությունները։ Բայց Եվրամիությունը ստեղծված չէ հակամարտություն լուծելու համար: Ընդհանրապես ոչ միայն Եվրամիության, այլ ամբողջ աշխարհի երկրների հետաքրքրությունների առաջնահերության մեջ պետք է լինի բռնությունը կանխելը, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ կյանքով ապրեն:

Լատվիան Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ի՞նչ եք կարծում այդ խումը կարո՞ղ է օգնել հասնելու հակամարտության կարգավորմանը, թե՞ երկու երկրների քաղաքական կամքն է հարկավոր: Կան տեսակետներ նաև, որ Ռուսաստանը չի ուզում, որ հակամարտությունը կարգավորվի՝ հարավային Կովկասում մշտապես իր ներկայությունն ունենալու համար:

Այո՛, քանի դեռ Ռուսաստանը ներգրավված է այստեղ, ես կասկածում եմ, որ Ռուսաստանի հետաքրքրություններն անկեղծ են: Ոչ միայն այս, նաև այլ հակամարտություններում՝ օրինակ՝ ուկրաինական ճգնաժամում:

Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ իհարկե կա քաղաքական կամքի բացակայություն՝ ավելի շուտ զիջումների չգնալու խնդիր: Երկու կողմն էլ որոշակի սկզբունքներից պետք է վեր կանգնեն: Իմ կարծիքով՝ եթե որոշ սկզբունքներից վեր կագնենք, մարդկային կյանքեր կփրկվեն: Մարդկանց կյանքն ավելի կարևոր է, քան սկզբունքները: Երկու երկրները չպետք է անցյալով ապրեն, անցյալը ստիպում է բաց թողնել ապագան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում