Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Էլեկտրաէներգիայի դեպքում կարելի է կիրառել պրոգրեսիվ վարձավճարի մեխանիզմը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը:

– Պարոն Ենգիբարյան, Դուք էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման դեպքում պրոգրեսիվ վարձավճարների մեխանիզմը կիրառելու տարբերակ եք առաջարկում: Ի՞նչ է դա նշանակում:

– Պրոգրեսիվ վարձավճար կարելի է կիրառել թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ գազի սպասարկման և թե՛ նման այլ ծառայությունների դեպքում: Օրինակ՝ մարդկանց խումբ, ովքեր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց յուրաքանչյուր ամիս վճարում են մինչև 10.000 դրամ, ինչը թոշակառուների պարագայում կարող է կազմել նրանց եկամուտների 15-25 տոկոսը: Կան նաև ամսական միջին աշխատավարձ կամ մինչև 400-300 հազար դրամ ունեցող մարդկանց խումբ, որոնք կարող են վճարել 25-30 հազար դրամ, ինչը նրանց այդ եկամուտների մեջ տոկոսային առումով ավելի քիչ է: Եվ կան նաև ավելի շատ սպառողներ, ովքեր ունեն դղյակներ և սպառում են 50-80-100 հազար դրամի էլեկտրաէներգիա, որը կարող է կազմել նրանց եկամուտների շատ ավելի պակաս տոկոսը:

Եվ ես առաջարկում եմ սոցիալական այս խմբերի սպառած էլեկտրաէներգիայի գումարը տոկոսային արտահայտությամբ հնարավորինս մոտեցնել իրար: Այսինքն՝ թոշակառուն վճարի իր եկամուտների ոչ թե 15-20 տոկոսի, այլ տասը տոկոսի չափով: Նույնն էլ մյուս խմբերի դեպքում: Իսկ եկամուտների հայտնաբերումը լինի ոչ թե ինչ-որ առանձին մեխանիզմով, այլ օգտագործած էլեկտրաէներգիայի չափով: Պետք է նաև էներգետիկ համակարգում կարգավորվի կոռուպցիոն ռիսկերի խնդիրը: Այսինքն՝ օգտագործած էլեկտրաէներգիայի կամ գազի չափը թաքցնելու խնդիրը: Մարդիկ հսկայական դղյակներ տաքացնելու կամ հովացնելու համար օգտագործում են չորս-հինգ հարյուր հազար դրամի էլեկտրաէներգիա, բայց դրա որոշ մասը չեն վճարում: Նման երևույթները պետք է հայտնաբերվեն և կասեցվեն:

– Եթե համակարգում կոռուպցիոն ռիսկերը կրճատելու ցանկություն ունենային, դա ի սկզբանե կանեին: Հատկապես, որ կարծիք կա, թե ՀԷՑ-ի աշխատողներն այդ կոռուպցիան իրականացրել են Հայաստանի որոշ պաշտոնյաների հետ: Այսինքն՝ այդ կոռուպցիան ձեռնտու է եղել նաև պատկան մարմիններին, դրա համար էլ այն շարունակում է գոյություն ունենալ:

– Ես համաձայն եմ, որ այդ բարեփոխումը կարելի էր մինչև հիմա անել: Բայց հիմա կա ժողովրդական ընդվզում շատ կոնկրետ խնդրի շուրջ: Այսինքն՝ մարդիկ դուրս չեն եկել փողոց, որ ասեն ջարդենք, փշրենք, իշխանափոխություն անենք: Մարդիկ ասում են, թե մենք ատոմային էլեկտրաէներգիա արտադրող երկիր ենք, ինչու պետք է մեզ մոտ հոսանքի գինն այսքան բարձր լինի: Ինչու է գազը այսքան թանկ այն դեպքում, երբ Ռուսաստանից այն բավականին էժան գնով է Հայաստան հասնում: Այսինքն՝ հենց այդ կոռուպցիոն մեխանիզմներն են խանգարում, որ մենք չունենք ավելի մատչելի էներգիա: Հենց այդ մեխանիզմներն են խանգարում, որ մենք չենք կարողանում ստեղծել այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներ: Իսկ այս ժողովրդական շարժումը ինչ-որ առումով օգտակար է պետության համար, որ ձերբազատվի այդ բոլոր խնդիրներից: Հատկապես, որ էլեկտրաէներգիայի խոշոր սպառող է նաև պետությունը: Նույն ոստիկանությունը, բանակը և այլ մարմիններ էլեկտրաէներգիա սպառող են, և նրանց էլ ձեռնտու չէ թանկ էլեկտրաէներգիա օգտագործելը:

– Այսինքն՝ պետությունն այս շարժման միջոցով ճնշում գործադրի ՀԷՑ-ի՞ վրա:

– Ճնշում գործադրելու խնդիր չկա, բայց բանակցելուց կարելի է օգտագործել՝ ավելի կրեատիվ լուծումներ գտնելու համար, որոնցից մեկը կարող է լինել պրոգրեսիվ վարձավճարների մեխանիզմ սահմանելը: Ինձ թվում է՝ Հայաստանում չկան մեծահարուստներ, որոնք մեկսենյականոց բնակարաններում են ապրում, կամ չկան աղքատներ, որոնք դղյակներում են ապրում: Այդ դեպքում պրոգրեսիվ վարձավճարների մեխանիզմն արդար կլինի:

– Բայց որքա՞ն արդար կլինի այն տեսանկյունից, որ բնակիչների մի խումբը վճարի մյուս խմբի փոխարեն: Չէ՞ որ էլեկտրաէներգիան նույնպես ապրանք է: Այդ դեպքում կարելի է մտածել, թե այլ ապրանքի, օրինակ՝ հացի համար թոշակառուները վճարեն ավելի ցածր, հարուստները՝ ավելի բարձր:

– Սոցիալական ծրագրերը ողջ աշխարհում են կիրառվում: Պրոգրեսիվ մեթոդ կիրառվում է նաև հարկային համակարգում: Եթե աշխատավարձը բարձր է, հարկումներն ավելի շատ են լինում: Նույնն էլ կարող է լինել էլեկտրաէներգիայի դեպքում:

– Էլեկտրաէներգիայի թանկացման բացասական ազդեցությունը մեղմելու համար կառավարությունը որոշակի սոցիալական խմբերին փոխհատուցում է առաջարկում:

– Համաձայն եմ, բայց խնդիրն այն է, որ ամբողջովին բարեփոխումներ է պետք անել, մինչդեռ դա էլ իր հերթին կարող է կոռուպցիոն նոր ռիսկեր ծնել: Մարդիկ կարող են կոռուպցիոն քայլերի դիմել, որ կարողանան ստանալ կառավարության այդ փոխհատուցումը:

– Մյուս կողմից էլ դա միայն էլեկտրաէներգիայի ծախսը չէ: Բայց չէ՞ որ արտադրության կամ այլ ոլորտներում նույնպես էլեկտրաէներգիա են օգտագործում: Եվ այդ թանկացումը կթանկացնի նրանց ապրանքներն ու ծառայությունները: Եվ Ձեր առաջարկը հարցի ամբողջական լուծում չի դառնա:

– Նման մեխանիզմ ներդնելու համար կոնկրետ թվեր, կոնկրետ վիճակագրություն է անհրաժեշտ: Օրինակ՝ մասնավորի համար ընդհանրապես փոփոխություն կարող է չլինել, որպեսզի տնտեսության մեջ շղթայական ռեակցիա չառաջանա: Մեխանիզմը ներդնելու դեպքում կարելի է հաշվարկներ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում