Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել իր ներկայիս ակումբում: Հունիսի սկզբին նա երկարաձգել է իր գործող պայմանագրի ժամկետը մինչև 2020 թվականը:
«Ցանկանում եմ դեռ երկար տարիներ խաղալ «Բարսելոնա»-ում: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում: Բայց ես կցանկանայի կարիերաս կատալոնական ակումբում ավարտել»-Marca-ն մեջբերում է Ալբայի խոսքերը:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը «Վալենսիա»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2012 թվականին: Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 27 հանդիպումների, մեկ գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել:


































