Շվեյցարիայում հաջորդ տարվանից հնարավոր կլինի սուպերմարկետներում միջատներ գնել, հայտնում է The Local-ը:
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության դաշնային բյուրոն (BLV) առաջարկել է միջատների 3 տեսակ իրացնել:
BLV-ի ներկայացուցիչներն աջակցել են ծղրիդներ, մորեխներ և ալյուրի բզեզներ վաճառքի գաղափարին՝ որպես Շվեյցարիայի օրենքի ծրագրված վերանայման մաս, որը կարգավորում է սննդամթերքի հետ կապված հարցերը:
Տվյալ առաջարկի վերաբերյալ խորհրդակցական շրջանը կտևի մինչև հոկտեմբեր:










































