Գիտնականները պարզել են, որ կանանց կամքի ուժը չի կարող դիմանալ քաղցին՝ հայտնում է Svopi-ն: Ամերիկացի գիտնականներն ուղեղի պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի միջոցով մի շարք հետազոտություններ կատարելով՝ ապացուցել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն անզոր են քաղցի ուժեղ զգացումի դեմ:
Փորձագետների խոսքով՝ դրա համար նրանք բավականաչափ կամքի ուժ չունեն:
Հետաքրքիր է, որ տղամարդիկ կարողացել են իրենց ուղեղին ազդանշան տալ քաղցը ճնշելու համար, իսկ կանայք նման իրավիճակում, նույնիսկ հուսահատ ցանկության դեպքում, ուժ չեն ունեցել:
Հետազոտությանը մասնակցել է 23 կին, որոնք օպտիմալ քաշային կատեգորիայում են եղել և մարսողական խնդիրներ չեն ունեցել: Թեստի պայմաններով՝ նրանք 17 ժամ չպետք է սնվեին:
Հետո նրանց սիրելի ուտեստ են տվել, սակայն նրանք դա չպետք է ուտեին ոչ մի պայմանով՝ այլ մտքերով ճնշելով քաղցը: Սակայն կանանց մեծ մասը տապալել են առաջադրանքը:








































