Land Rover Defender ընկերությունը, հասնելով երկու միլիոն արտադրաքանակի, և որոշելով նշել այդ իրադարձությունը, գործարան է հրավիրել իրենց արտադրանքի մի քանի հայտնի երկրպագուների, այդ թվում «Ապրել ցանկացած գնով» հեռուստածրագրից հայտնի Բեար Գրիլսին, որպեսզի լսի նրանց խորհուրդները հատուկ մոդիֆիկացիայի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է auto.vesti.ru-ն:
Արդյունքում, Land Rover Defender-ի հոսքագծի վրա, ինչպես նաև ավտոմեքենայի տանիքի ձախ կողմում և առջևի բազմոցների թիկունքին հայտնվեց Ռեդ Ուորֆ նեղուցի սխեմատիկ քարտեզի պատկերը: Լեգենդի համաձայն, առաջին անգամ հենց այդ նեղուցի ափի ավազների մեջ է գծվել մեքենայի էսքիզը:
Գուդվուդի «Արագության փառատոնում» այն ցուցադրելուց հետո միակ «պաշտպանիչը» կվաճառվի աճուրդում, որից ստացված հասույթը կուղղվի բարեգործական նպատակներով:










































