Այս պահի դրությամբ Ոստիկանության Գյումրիի բաժին բերման ենթարկված 13 քաղաքացիներից 12-ը ազատ են արձակվել: Բաժնում մնացել է միայն ակտիվիստ Կարեն Պետրոսյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեց մեր Գյումրիի թղթակիցը:
Վերջինիս փոխանցմամբ ոստիկանության բաժանմունքում գտնվող պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը բանակցում են Կարեն Պետրոսյանի ազատ արձակման համար:
Նշենք, որ 13 քաղաքացիներից միայն Պետրոսյանի նկատմամբ է քրեական գործ հարուցվել խուլիգանության մեղադրանքով:
Լուսանկարը՝ galatv.am-ի










































