Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները կարողացել են առաջին անգամ տեսնել այն բիոմարկերները, որոնք պատասխանատու են կանանց մոտ հոգեկան խանգարման համար: Սան Դիեգոյում գործող Կալիֆոռնիայի համալսարանին կից բժշկական դպրոցի աշխատակիցները հետազոտել են կանանց բջիջների 60 գիծ:
Նրանք ապացուցել են, որ XIST գենը և X քրոմոսոմի բացասական գենը այնպիսի հազվադեպ գենետիկ շեղումներով հոգեկան հիվանդությունների զարգացման գլխավոր ցուցիչներն են, ինչպիսին Կլայնֆելտերի սինդրոմն է:
Հետազոտության հեղինակները չափազանց կարևոր են համարում հոգեկան խանգարումների բիոմարկերները հստակեցնելը, ինչը կարող է զգալիորեն ազդել դեղահաբերի հետազոտման ու մշակման վրա:







































