Sunday, 19 07 2026
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Կոնգրեսականն Օբամային նամակ է ուղարկել` կոչ անելով ապրիլի 24-ի ելույթում գործածել «Ցեղասպանություն» եզրույթը

Թուրքական Today’s Zaman թերթի հաղորդմամբ, ապրիլի 24-ի նախաշեմին ավելի քան 20 ամերիկյան կոնգրեսականներ հավաքվել են Կապիտոլիումում` ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Կոնգրեսականներն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել Օսմանյան կայսրությունում սպանված հայերի մասին իր ապրիլքսանչորսյան ելույթում գործածել «Ցեղասպանություն» եզրույթը:

Որոշ կոնգրեսականներ կարծում են, որ Թուրքիան պետք է 1915 թվականի համար ներողություն խնդրի հայ ժողովրդից. առանց դրա՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհնար կլինի:

Հայկական լոբբիի հետ սերտ կապեր ունեցող Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ նամակ է ուղարկել Օբամային` կոչ անելով ապրիլքսանչորսյան իր ելույթում գործածել «Ցեղասպանություն» եզրույթը:

Դրանում նշված է հետևյալը. «Պարո´ն նախագահ, Դուք մշտապես առաջամարտիկ եք եղել մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Դժբախտաբար, թե´ նախորդ տարի, թե´ 2009 թվականին դուք 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձությունների բնորոշման համար չգործածեցիք «Ցեղասպանություն» եզրույթը:
Ես Ձեզ խնդրում եմ վերադառնալ այն հստակությանը, որով վստահորեն արտահայտվել էիք 2008 թվականին և պաշտպան կանգնել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին, ովքեր Ցեղասպանության հերքման պատճառով տուժում են «կրկնակի սպանությունից»»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով, 2008 թվականին Թուրքիան, մյուս երկրների համեմատ, ամենաշատն է ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգի ենթարկել իր շահերը (2268 անգամ): Միևնույն ժամանակ, այդ գործունեության վրա ծախսած գումարի չափով օտար երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 4-րդ տեղը (4.2 միլիոն դոլար)` այդ ցուցանիշով զիջելով միայն ԱՄԷ-ին (11 միլիոն դոլար), Մեծ Բրիտանիային (6 միլիոն դոլար) և Ճապոնիային (4.23 միլիոն դոլար): Նախորդ տարի էլ ծախսվել է 3.3 միլիոն դոլար:

ԱՄՆ-ում թուրքական լոբբինգի գործունեության ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2007 թվականի վերջին, երբ Կոնգրեսը քննարկում էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Այդ ժամանակ թուրքական լոբբիի ներկայացուցիչները մեկ ամսվա ընթացքում 673 հանդիպում են ունեցել ամերիկյան կոնգրեսականների ու հրեական լոբբիի ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին Օբամայի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի գործածմանը, ապա հազիվ թե նման բան լինի: Հազիվ թե Օբաման թուրք-ամերիկյան հարաբերությունները սրելու ռիսկին դիմի: ԱՄՆ-ը դեռ բազմաթիվ պլաններ ունի Թուրքիայի հետ կապված, որոնցից մեկը վերաբերում է վերջինիս տարածքում հակահրթիռային համակարգի տարրերի տեղակայմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում