Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Instagram սոցկայքում էջ է բացել և հավելել հայտնի քաղաքական գործիչների հետ լուսանկարներ: Նրանց թվում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Գերմանիայի կանցլերի էջն արդեն ավելի քան 1000 հետևորդ ունի: Հենց առաջին օրը էջում ավելի քան 40 լուսանկար է հայտնվել տարբեր միջոցառումներից:
Լուսանկարներում կարելի է տեսնել Սիրիային սահմանակից Թուրքիայի քաղաքներից մեկում զինծառայողների հետ զրուցող կանցլերին, Մերկելի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի լուսանկարը և այլն:









































