Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հնի հետ չխառնվող նորը

Ընդհանրապես նոր ուժի պահանջարկ ցանկացած երկրում էլ, անկախ այդ երկրի բարեկեցության, ժողովրդավարության աստիճանից, միշտ էլ կլինի: Նորի պահանջարկը միշտ կա, եթե հասարակությունը, որ ձևավորում է պահանջարկները որևէ ոլորտում, լինի կենցաղ, թե քաղաքականություն, ըստ էության առողջ է: Առողջությունը նորի պահանջարկը դարձնում է բնական զգացում: Այդ զգացումն է, որ մարդկությանը քարանձավից հասցրել է մինչև օվկիանոսի խորք կամ մինչև տիեզերք, ու դեռ հայտնի չէ, թե էլ ինչքան վեր կամ խորը կհասցնի:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, թե ինչ բովանդակություն ունի այդ նոր կոչվածը, ինչ ոլորտում էլ որ այն լինի: Եթե խոսում ենք քաղաքականության կամ քաղաքացիականության մասին, ապա հարցն այստեղ այն է, թե նոր ուժ ասելով` ի՞նչ ենք հասկանում: Միշտ էլ գալիս է ինչ-որ պահ` անկախ նպատակների իրականացման աստիճանից, որ առաջանում է այդ նոր ուժի պահանջը: Ընդ որում, դա ամենևին չի նշանակում հին ուժի մերժում: Ավելին, այդ նորին ծնունդ կարող է տալ հենց հինը, վերափոխվելով, վերաորակավորվելով, վերարժևորելով իր անցածը: Ինչքանո՞վ է նորը բովանդակությամբ նոր, ոճով նոր, մտածողությամբ նոր, արժեքներով նոր: Սա է հարցը: Այլապես Հայաստանի հասարակական-քաղաքական պրոցեսներում նորի վերաբերյալ ընկալումների մի զգալի մասում այդ նորը ընդամենն ունի ֆիզիկական արտահայտվածություն` իքսերը չէ, այլ իգրեկները, որովհետև իգրեկները իքսերից ավելի վճռական են կամ ավելի համարձակ են կամ ավելի ազնիվ են:

Չափանիշներ ու չափորոշիչներ, որոնք, ըստ էության, շատ հարաբերական ու խաբուսիկ են և ավելի շատ հարիր են չարյաց փոքրագույնի, քան առավելագույն արդյունավետի ընտրությանը: Իհարկե, հասարակական-քաղաքական տեղապտույտի զգացողությունը Հայաստանում բնակարանորեն առաջ էր բերելու նոր ուժի պահանջարկ, ինչը տեղի է ունեցել և տեղի է ունենալու միշտ` Հայաստանում և աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ առաջանում են ընդհանուր ազդեցության լուրջ խնդիրներ: Բայց նոր ուժը Հայաստանում չպետք է լինի այն, որը հնարավորինս արդյունավետ կքննադատի այսպես ասած հին կամ գործող բոլոր ուժերին` հայտարարելով, թե սրանք էլ մի բան չեն, նրանք էլ մի բան չեն, մյուսներն էլ մի բան չեն, իսկ ահա մենք` բան ենք: Դա նոր չէ:

Նորը կլինի այն, երբ հասարակությանը կներկայացվի կազմակերպական նոր մոդել, գործունեության նոր ոճ, որոնք ինքնին արդեն համեմատության մեջ կլինեն եղած ուժերի կազմակերպական մոդելների և գործունեության ոճի հետ: Եվ եթե հասարակությունը այդ առարկայական չափորոշիչները տեսնի ու գնահատի, այն ժամանակ նա կկատարի իր ընտրությունը: Այլապես Հայաստանում շատերը կարծում են, թե բավական է հին կամ եղած ուժերին քննադատել և նրանց գործողություններում դավադրություններ և այլևայլ բանսարկություններ «հայտնաբերել» կամ «մերկացնել», ու հասարակությունը կվազի իրենց` մերկացնողների հետևից: Այդ ժամանակները վաղուց անցել են:

Այդպես, բացի մերկությունից, հասարակությանը ոչինչ չի սպասում: Իրական նորը փորձում է կայանալ իր գործով, իր առավելությունը կոնկրետ գործունեությամբ և արդյունքով ցույց տալով, ոչ թե որպես առաջնային քայլ դիտելով ուրիշերի գործունեության քննադատությունը կամ պարսավանքը: Եթե նույնիսկ այդ քննադատությունները հիմնավոր լինեն, ապա դրանք բավական են եղած ուժերի համար սթափության կամ ահազանգի` անգամ արդյունավետ դեր կատարել, բայց բավարար չեն նոր ուժի հիմք լինելու համար: Հայաստանում հասարակությունը հասարակական-քաղաքական զարգացումների հանդեպ վերաբերմունքի առումով դարձել է շատ հասուն և պրակտիկ, ու գերադասում է որևէ մեկի հանդեպ վերաբերմունք արտահայտել միայն գործով` այդ գործի արդյունավետությունը համադրելով իր խնդիրների պարունակության հետ:

Բայց երբ այդ գործի միակ արդյունքը արտահայտվում է այլ ուժերի հանդեպ քննադատության ծավալի տեսքով, հասարակությունը չի կարող այդտեղ որևէ նոր բան տեսնել: Ի վերջո, մարդիկ Հայաստանում ոչ միայն պահանջարկ ձևավորել են սովորել, այլ սովորել են տարբերակել առաջարկների որակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում