Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ֆիննախում իրականացված ներքին աուդիտի արդյունքում բարելավվել է համակարգի ռիսկերի կառավարումը

Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունն այն առանցքային ստորաբաժանումն է, որն աջակցում է նախարարին՝ կառույցում առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման, ինչպես նաև հսկողության գործընթացների գնահատման գործում: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի խոսքով` 2015-ի ընթացքում վարչության կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ. «Կատարվել է տարեկան ծրագրով նախատեսված 8 աուդիտորական առաջադրանք, մասնավորապես պետական գնումների, հարկային տեսչությունների և մաքսատների կողմից իրականացվող գործընթացներում»:

Ըստ Կարեն Սեդրակյանի, պետական գնումների համակարգում հաճախ հանդիպող ռիսկերից են գնման ընթացակարգի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի` ՀՀ օրենսդրությանը և հրավերի պահանջներին անհամապատասխանությունները: Ներքին աուդիտի վարչության պետի տեղեկացմամբ` աուդիտի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում ինչպես հարկային տեսչությունների և բիզնեսի ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, այնպես էլ գործարար միջավայրի հետ աշխատանքների որակի բարձրացման հարցերին:

Մասնավորապես հարկային ռեժիմի ճիշտ ընտրության նպատակով, ըստ հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանի, վերլուծություններ են անցկացվել շրջանառության հարկի դաշտում աշխատող տնտեսվարող սուբյեկտների մոտ. «Արդյունքում 2015 թվականի մայիսին հայտնաբերվել է 9 փոխկապակցված տնտեսվարող, ովքեր օրենքի խախտմամբ տարիներ շարունակ չեն համարվել ավելացված արժեքի հարկ վճարող, ինչի հետևանքով պետության պատճառած վնասն ըստ նախնական հաշվարկների կազմել է 256 միլիոն դրամ»:

Աուդիտի շրջանակում իրականացված ուսումնասիրություններով մի շարք տնտեսվարողների մոտ բացահայտվել են նաև հարկերի և փաստացի իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր: Իսկ մաքսատներում ուսումնասիրությունների արդյունքում հաճախ հանդիպել են փաստացի ներկրված ապրանքների ոչ ճիշտ ձևակերպումներ` ըստ ԱՏԳ կոդերի: Բացի աուդիտորական աշխատանքներից, ըստ Կարեն Սեդրակյանի, վարչությունն իրականացրել է նաև նախարարության ծառայողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, ծառայողական քննության նախապատրաստական աշխատանքների իրականացում. «2015-ին 21 դեպքով նյութեր են հավաքագրվել և ներկայացվել Ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովին: Իսկ ծառայողական քննության արդյունքում 30 հարկային և մաքսային ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական պատասխանատվության»:

Վարչության կողմից իրականացվում է նաև Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրություն, վերլուծությունների հիման վրա ստացված տեղեկատվության տեղայնացում ու հետագա ընթացքի ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացում: Այս տարվա ընթացքում ստացվել է այդպիսի 75 դիմում-բողոք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում