Համացանցում է հայտնվել Բեն Աֆլեքի լուսանկարը «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որը նկարահանվել է Տորոնտոյում:
Դերասանի մասնակցությամբ նկարահանվել է Բեթմենի դերակատարմամբ հատվածը: Նրանից բացի, տեսարանում նկարահանվել են նաև Մարգո Ռոբին, Ջարեդ Լետոյի փոխարինողը:
Ֆիլմարտադրողների համար փակվել էր մի ամբողջ փողոց, որով դերասանները երթևեկում էին քրոմապատ Infiniti G35-ով: Նրանք նկարահանում էին Բեթմենի հարձակման տեսարանը սուպերչարագործներ Ջոկերի (Ջարեդ Լետո) ու Հարլի Քուինի (Մարգո Ռոբի) վրա:














































