Wednesday, 15 05 2024
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը

Սովորական ավտովթար՝ անսովոր ելքով․ Կիևյան փողոցում տաքսիստների ռազբորկան ավարտվել է կրակոցներով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց Դավիթ Իսպիրյանի գործի դատական քննությունը:

Դեպքը տեղի է ունեցել մոտ չորս տարի առաջ:

32-ամյա Դավիթը բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած չէ: Ըստ մեղադրանքի՝ նա քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող ատրճանակ:

2011 թվականի հունիսի 24-ին մեքենայով երթևեկելիս Դավիթը բախվել է տաքսի ծառայության մի մեքենայի: Բախման մասնակից վարորդները իջել են՝ կատարված պատահարը քննարկելու: Դավիթը տաքսու վարորդին գումար է առաջարկել՝ պատճառած նյութական վնասը տեղում հատուցելու նպատակով: Բայց տաքսու վարորդի հետ համաձայնություն չի կայացել:

Տաքսու վարորդն առաջարկել է խոսակցությունը շարունակել իրենց ծառայության գրասենյակի մոտ:

Գրասենյակը գտնվել է Կիևյան փողոցի շենքերից մեկի բակում: Դավիթի ու տաքսու վարորդի խոսակցությունը գրասենյակի մոտ նույնպես չի ստացվել: Մոտեցել են տաքսի ծառայության աշխատողները: Վեճը թեժացել է այն աստիճան, որ հնչել են կրակոցներ:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ապա Արթուր Ղ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքների բերումով:

Դեպքից հետո Դավիթ Իսպիրյանը գտնվել է հետախուզման մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա 2015 թվականի հունվարի 21-ին Ուկրաինայի քաղաքացու կեղծ անձնագրով ապօրինի հատել է ՀՀ սահմանը և մուտք է գործել Հայաստան:

Դավիթ Իսպիրյանը, այսպիսով, մեղադրվում է խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 235 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննության ընթացքում Դավիթ Իսպիրյանն իրեն մեղավոր չի ճանաչել մասնավորապես՝ խուլիգանական դրդումներով սպանության փորձի մեղադրանքով՝ տուժողին սպանելու դիտավորություն չունենալու հիմնավորմամբ:

Գործով 2 տուժող կա և 12 վկա, որոնցից դատարան էր ներկայացել միայն մեկ վկա: Տուժողներից՝ Արթուր Ղ.-ն տեղեկացրել էր դատարանին, որ վատառողջ է:

Դատարանը դատաքննությունը կսկսի հաջորդ նիստին՝ հունիսի 22-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում