Գերմանիան G7-ի գագաթնաժողովի նախաշեմին հավելյալ հսկողություն կսահմանի սահմանին: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ շենգենյան գոտու երկրների սահմանը հատելու համար անհրաժեշտ կլինի անձնագիր ունենալ: Հատուկ հսկողությունը կգործի մայիսի 26-ից հունիսի 15-ը:
G7 գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 7-8-ը՝ Էլմաու ամրոցում, բավարական Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքի մոտ:











































