Թուրքական Էդիրնե նահանգում՝ Բուլղարիայի հետ սահմանին, ձերբակալվել են 45 անօրինական ներգաղթյալներ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ձերբակալվածները հիմնականում Պաղեստինի և Սիրիայի քաղաքացիներ են։
Ավելի վաղ թուրքական հարավարևմտյան Մերսին նահանգում ձերբակալվել էին 330 անօրինական ներգաղթյալներ, ովքեր փորձել են Իտալիա ուղևորվել։ Ձերբակալվել են նաև Թուրքիայի 4 քաղաքացիներ, ովքեր զբաղվել են ներգաղթյալներին Իտալիա ուղարկելով։







































