Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Արդյոք Ադրբեջա՞նն է ռուսներին պատվիրել ոչնչացնել Ավետիսյանների գերդաստանը

Այսօր տեղի ունեցած` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած` Ավետիսյանների ընտանիքի դեմ կազմակերպված ոճրագործության վերաբերյալ: Նա պահանջել է, որ այդ լսումներին հրավիրվեն Հատուկ քննչական ծառայության ղեկավար Աղվան Հովսեփյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը և Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ղեկավարը, ովքեր պետք է պատգամավորներին պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչ ընթացքում է Ավետիսյանների դեմ իրագործված ոճրագործության բացահայտումը, և ընդհանրապես, մանրամասներ ներկայացնեն հանրային հետաքրքրություն ունեցող այս գործի վերաբերյալ:

Քանի որ նման քննարկում կազմակերպելու հարցն ընդգրկված չի եղել հանձնաժողովի օրակարգում, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպելու հարցը քննարկել իր աշխատասենյակում և հանձնաժողովի անդամներին հրավիրել է իր մոտ: Սակայն, ինչպես տեղեկացրեց Զարուհի Փոստանջյանը, հանձնաժողովի նախագահի աշխատասենյակ է գնացել ընդամենը երեք պատգամավոր` Գագիկ Ջհանգիրյանը, Էդմոն Մարուքյանը և ինքը: Բայց նույնիսկ այս փոքր կազմով հնարավոր չի եղել համաձայնության գալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու հարցում, որովհետև, երբ Զարուհի Փոստանջյանն առաջարկել է հրավիրել նաև ռուսական կողմին, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն առարկել է, որ Հայաստանի խորհրդարանը նման լիազորություն չունի, որ ռուսները, միևնույն է, չեն գա, իսկ հետո խոսակցությունը տեղափոխել է այլ հարթություն` ասելով որ ինքը լավ է ճանաչում Փոստանջյանի մտերիմ փաստաբաններին, անդրադարձել է Մատաղիսի հայտնի գործին, որտեղ զինդատախազ Ջհանգիրյանի ղեկավարած հիմնարկը պաշտպանում էր պետական մեղադրանքը, իսկ Փոստանջյանը մեղադրյալների փաստաբանն էր, և ի վերջո, դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց:

Ջհանգիրյանը լքել է հանձնաժողովի նախագահի աշխատասենյակը, և հանձնաժողովի մնացած անդամները ևս չեն կարողացել Ավետիսյանների գործով խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ որոշում կայացնել:

«Ջհանգիրյանի մոտեցումն ինձ համար պարզ է. նրանք ռուսամետ դիրքորոշում ունեն և չեն ցանկանում, որ ռուսներն իրենցից դժգոհ մնան: Որվհետև ի՞նչ է նշանակում` ռուսները չեն գա, մեր խնդիրը նրանց հրավիրելն է, եթե չեն գալիս, դա էլ է ինչ-որ բանի ապացույց»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Իսկ ի՞նչ կապ ունի խորհրդարանական այս քննարկումների հետ ռուսամետությունը կամ, ընդհակառակը, ռուսատյացություն, եթե պատգամավորը ցանկանում է, որ քննարկվի հանցագործության բացահայտման ընթացքը և հնարավոր լինի պարզաբանել, թե ինչ նոր տեղեկություններ կան գործի քննությունից: Ամբողջ խնդիրն այն է, որ Զարուհի Փոստանջյանն այնպիսի հարցադրումներ է անում, որոնք, ըստ էության, քաղաքական են, և ռուսական ռազմաբազայի ղեկավարությունն ու ռուսական իշխանությունները կարող էին մտահոգվել նման հարցադրումների գոյությունից:

Մասնավորապես` Փոստանջյանն ուզում է հավաստիանալ, թե արդյո՞ք կա Պերմյակով կոչվող անձը, թե՞ նա մտացածին է: «Իսկ ո՞վ է ասում, որ Պերմյակով ընդհանրապես կա, որ մենք էլ վիճում ենք, թե որտեղ պետք է նա իր պատիժը կրի: Ո՞վ է տեսել կենդանի Պերյակովին: Նրանք ովքեր ասում են, որ տեսել են Պերմյակովին, ես նրանց չեմ հավատում: Թող հրապարակային ցույց տան այդ հանցագործին, թե չէ ես իրավունք ունեմ մտածելու, որ դա հատուկ իրականացված գործողություն էր` ուղղված հայ ընտանիքի դեմ, որտեղ իրար հետ ապրում էին երեք սերունդներ»,- ասում է պատգամավորը:

Բայց ավելի վտանգավոր է Զարուհի Փոստանջյանի մեկ այլ ենթադրություն, որը վերաբերում է հանցագործության մոտիվին, և որի վերաբերյալ որևէ բան չի ասվում: «Այդ սպանությունը կարող էր պատվիրված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, որոնք կարող էին շատ մեծ փողերով գնել ռազմաբազայի կոռումպացված պաշտոնյաներին: Մենք պետք է քննարկենք բոլոր հնարավոր տարբերակները, որովհետև դա աննախադեպ ոճրագործություն էր և կարող էր ուղղված լինել հայ մարդու, հայկական ընտանիքի` իր հողում, իր քաղաքում անվտանգ ապրելու իրավունքի դեմ»,- մտածում է ԱԺ պատգամավորը: Նա ասում է, որ եթե այդ ենթադրությունը հաստատվի, ապա կստացվի, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու փոխարեն դառձել է սպառնալիքի աղբյուր:

Թեև Փոստանջյանն ասում է, որ ինքը հետամուտ է լինելու, որ խորհրդարանական լսումները կազմակերպվեն, բայց մենք վստահ ենք, որ դրանք չեն կազմակերպվելու, որովհետև ռուսների դեմ հանդես չի ուզում գալ ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը, այլև խորհրդարանի պատգամավորների 99 տոկոսը կամ գուցե մի քիչ ավելին, որովհետև, Փոստանջյանից բացի, որևէ մեկը նմանատիպ նախաձեռնությամբ հանդես չի եկել, իսկ Զարուհի Փոստանջյանը 131 պատգամավորի մեջ մեկ տոկոսից էլ պակաս է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում