Saturday, 18 07 2026
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք

Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը խոցված են. Սուրիկ Խաչատրյանն իրենց խաբել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ նաև պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ և Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, ՀՀ ղեկավարությունում սկսել են քննարկել նրա հետագա ճակատագրի հարցը: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չգիտեն` ինչպես վարվել Սուրիկ Խաչատրյանի հետ: Դեռ երկու տարի էլ չի անցել Ավետիք Բուդաղյանի սպանությունից, Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին հայտնվել է քրեական պատմության կիզակետում: Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանը սպանվեց 2013 թվականի հունիսի 1-ին, Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց:

Տեղի ունեցածը պաշտոնապես ներկայացվեց որպես ինքնապաշտպանություն: Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին խոցել է այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանն իրենց խաբել է` ասելով, թե իր որդին կապ չունի Զաքարյանների ծեծի հետ, բայց հետագայում այլ բան է պարզվել:

Եվ պարզվելու արդյունքում խայտառակվել են նաև իրավապահ համակարգի մարզային ներկայացուցիչները: Դրա համար էլ երեկ Գորիսի ոստիկանապետն ազատվեց աշխատանքից: և հիմա Սուրիկ Խաչատրյանից բացատրություն է պահանջվել: Ու ՀՀ Կառավարությունում մտածում են, որ եթե այս միջադեպի մասով աղմուկը չդադարի, ապա նրանք պետք է ինչ-որ քայլ կատարեն:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հարութ Զաքարյանը, որը ծեծից հետո աչքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, տեղափոխվել է Մոսկվա` այնտեղ հետագա բուժումը շարունակելու համար: Մեր տեղեկություններով` ՌԴ է մեկնել նաև նրա հայրը` Գագիկ Զաքարյանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում