Անշարժ գույքի վաճառքի Casaktua պորտալը միջինը հարյուր հազարական դոլարով ափին մոտ գտնվող 1000 բնակարանի վաճառք է հայտարարել:
Առաջարկված օբյեկտների մեծ մասը գտնվում են Անդալուսիայում, Մուրսիայում, Վալենսիայում, Կատալոնիայում և Բալեարյան կղզիներում:
Վաճառվող բնակարանների միջին տարածքը 82քմ է: Հիփոթեքով գնելու դեպքում ամենամսյա վճարը 362 եվրո կկազմի: Մեկ քմ-ի միջին արժեքը 1219 եվրո է:
Իսպանիայում անշարժ գույքն ապրիլին էժանացել է ևս 1․7%-ով:
Անշարժ գույքի գների ամենազգալի անկումը քաղաքային շրջաններում է գրանցվել՝ 2․9%:










































