Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է 2015թ.-ի ապրիլին Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորել է մարզիկներին` հաջողություններ մաղթելով առաջիկա մրցաշարերում:
Քաղաքապետարանի լրատվականից փոխանցում են, որ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել մարզիկների և մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական, հատկապես, որ Գյումրու սպորտը մշտապես առաջատար դիրքերում է:
Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ուշադրության համար՝ խոստանալով հաջորդ մրցաշարերից եւս վերադառնալ մեդալներով:
Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ է հանձնել մարզիկներին և մարզիչներին` խոստանալով մշտապես ուշադրության կենտրոնում պահել սպորտը: