Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Դոդ» բառը վիրավորա՞նք է, թե՞ ոչ

Լրագրողների հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Պարոն Անդրեասյան, սպառողների իրավունքների ոտնահարում չէ՞ այն երևույթը, երբ կտրուկ բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը, բայց դրան զուգահեռաբար չեն բարձրանում քաղաքացիների եկամուտները:

– Էլեկտրաէներգիայի թանկացումը մարդու իրավունքների ոտնահարում չէ, այլ բան է, որ դրան զուգահեռ պետք է բարձրացվեն աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները: Այլ հարց է, որ դա սոցիալական սուր հարց է, և սոցիալական իրավունքների համար պետությունը գլոբալ պարտականություն ունի:

Պետության կողմից մարդու սոցիալական իրավունքների ոտնահարում չէ՞, երբ թանկացումներին զուգահեռ՝ չի ապահովվում իր քաղաքացիների եկամուտների աճը:

– Որպես սոցիալական պետություն, որը սահմանված է մեր Սահմանադրությամբ, պետությունը պետք է կարողանա ապահովել նվազագույն զամբյուղը: Այս պահին, անկախ թանկացումներից, մեր պետությունը դեռ չի կարողացել լիարժեք ապահովել բազմաթիվ մարդկանց պատշաճ սոցիալական նվազագույն զամբյուղը: Եվ դրա մասին էլեկտրաէներգիայի թանկացման առիթով չէ, որ պետք է հիշենք: Սկսած երևի մեր անկախության առաջին իսկ օրվանից՝ սոցիալական իրավունքները խախտված են ընդհանուր առմամբ, որովհետև Հայաստանում կա աղքատության այնպիսի շեմ, որտեղ մարդկանց նվազագույն կարիքները չեն բավարարվում:

Դուք հետևո՞ւմ եք արտագաղթի տեմպերին:

– Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, բայց որպես քաղաքացի՝ իհարկե, տեսնում եմ բարձրաձայնումները և մտահոգվում դրանցով:

Մարդիկ դժգոհ են սոցիալական, իրավական արդարությունից, արդարադատությունից, այդ պատճառով էլ մեկնում են Հայաստանից։

– Արդարության պակասը չի լինում միայն դատարանում, արդարության պակաս լինում է նաև հաց չունենալուց: Եթե մեկը ունի անաշխատ միլիոնավոր եկամուտներ և չգիտի, թե այդ գումարներն ինչպես ծախսի, իսկ մի ուրիշը հացի խնդիր է լուծում, դա էլ է անարդարություն: Եվ դրա համար է, որ մենք խոսում ենք սոցիալական արդարության և արդարադատության պակասի մասին:

Երբ մարդուն անվանում են «դոդ», դա վիրավորա՞նք է:

– Եթե դուք՝ որպես հասարակություն, այդ բառը գնահատում եք որպես վիրավորանք, ուրեմն դա վիրավորանք է: Իսկ եթե չեք գնահատում որպես վիրավորանք, ուրեմն վիրավորանք չէ:

 

Հարցուպատասխանն ամբողջությամբ` տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում