«Շատ լավ քոմենթ ունենք, մարդիկ շատ ուրախ են և մեզ փոխանցում են պոզիտիվ էներգիա, և մենք դրա կարիքը շատ ունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ում ներկայացնող Genealogy խմբի անդամ, ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը՝ հավելելով, որ կարծում է՝ երկրպագուները էներգիան կփոխանցեն նաև Եվրատեսիլի ժամանակ:
Genealogy խմբի անդամ Ինգա Արշակյանը լրագրողներին ասաց, որ շատ զբաղված են, անընդհատ փորձերի են, ձգտում են այնպես անել, որ գրավեն ոչ միայն հայ երկրպագուներին, այլև ամբողջ Եվրոպան. «Աշխատում ենք, որ զարմացնենք ոչ միայն Հայաստանի հեռուստադիտողին, այլ նաև եվրոպական հեռուստադիտողին, և կարողանանք նրանց հասցնել մեր գաղափարը, ասելիքը»,- մանրամասնեց Ինգա Արշակյանը:
Ըստ նրա՝ ձևավորված խմբի վերաբերյալ արձագանքները շատ դրական են, մեծ է երկրպագուների քանակը. «Դա շատ ուրախալի փաստ է, որովհետև այսքան կարճ ժամանակահատվածում երկրպագուների այսքան մեծ բանակը, անշուշտ, հաջողություն է, և հուսանք՝ կհաղթենք»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:







































