Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Արամ Ա-ն Թուրքիայի իշխանության վրա հույս չի դրել, ճանապարհ է բացել ՄԻ Եվրոպական դատարան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Պարոն Էստուկյան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Թուրքիայի դատարանից:

– Արամ Ա Կաթողիկոսը գիտի, թե ինչ պետք է պահանջի և որ ատյանից պետք է պահանջի: Արամ կաթողիկոսն իր դիմումը օրենքով սահմանված կարգով կատարեց, և նրա այս քայլը բնական է այն առումով, որ եթե հայցադիմումը թուրքական ատյանների մեջ լուծում չգտնի, նա կդիմի միջազգային դատարան: Այսինքն՝ մարդու իրավունքների միջազգային դատարան կփոխանցի: Բայց հիմա պետք է սպասել, թե այս կողմից ինչ պատասխան պետք է գա, ինչ պետք է մշակեն Թուրքիայի դատարանները, որպեսզի հետևեն հաջորդ քայլերը:

Ըստ իս՝ տեղին պահանջ է, տեղին ցանկություն, որովհետև դեռ Ցեղասպանության ճանաչումը չի եղել, հատուցման օրը դեռ չկա, այս պարագայում Արամ կաթողիկոսը իրեն պատկանող իրավասության շրջանակներում ճիշտ քայլ է անում, ճիշտ շարժվում:

http://media3.ankakh.com/images/photos/albom10/9292_large.jpg

– Որևէ վայրկյան կարելի՞ է մտածել, որ Սահմանադրական դատարանը կարող է բավարարել Արամ կաթողիկոսի պահանջը:

-Իհարկե, այս գործը շրջանցելու համար պետք է միջոցներ գտնի դատարանը: Տեսնենք, թե ինչ միջոցներ պետք է գտնեն, առաջին հերթին այդ միջոցները պետք է ունենան: Անշուշտ, ակնկալել, թե դիմեցին և պետք է վերադարձնել, միամտություն է, բայց տեսնենք, թե ինչ միջոցների պետք է դիմեն: Պաշտոնապես դիմելով՝ այս գործընթացների մեկնարկը եղավ, տեսնենք, թե ինչպես պետք է զարգանա:

– Հայտնի է, որ այս տարիներին միջազգային հայտնի փաստաբաններ են աշխատել այս հայցերի ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում՝ սա կարո՞ղ է դերակատարություն ունենալ, արդյոք Թուրքիայի իշխանությունները կարո՞ղ են հաշվի առնել այս հանգամանքը և առաջ գնալ:

– Չեմ կարծում, քանի որ դատական համակարգը խիստ քաղաքականացված է և չի շարժվում իրավունքի միջազգային սկզբունքների հիման վրա, այլ շարժվում է ազգային խնդիրներով: Եվ նրանք ամեն առիթ պետք է օգտագործեն, որպեսզի շրջանցեն կաթողիկոսի դիմումը: Եվ ամեն միջոցի կդիմեն, որպեսզի չբավարերեն հայցը: Եվ սա բնական ու ակնկալելի է. Թուրքիայի արդարադատական համակարգը խիստ քաղաքականացված ու ազգայնականացված է:

 

Անկախ դատավարություն այս երկրում մենք չենք սպասում, քանի որ այդ համակարգը առաջնորդվում է քաղաքական գործիչների ցուցմունքներով: Եվ հիմա ավելի հետաքրքրական է, թե ինչ սկզբունքից ելնելով պետք է հերքեն, քանի որ, վերջին հաշվով, եթե գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնտեղ իրավական և անկախ որոշումներ են կայացվում, և Թուրքիան չի կարողանա շրջանցել այդ որոշումները և անպայման պետք է պատասխանի, որ եթե ասեն՝ հողատարածք պետք է վերադաձնես, նա պետք է վերադարձնի, եթե ասեն՝ պետք է հատուցես, ուրեմն պետք է հատուցի:

– Կարծում եք՝ դիմումի հիմնական նպատակը վերջնարդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմե՞լն է:

– Կարծում եմ՝ Արամ կաթողիկոսը Թուրքիայի իշխանությունների վրա հույս չի դրել, պարզապես որպեսզի Եվրոպա ճանապարհ բացվի, նախ այստեղ պետք է դիմեր:

– Իսկ ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն էր Թուրքիայում արձագանքն ապրիլի 24-ից հետո:

– Թուրքիայի իշխանությունների պետական դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել, բայց մեզ համար շահեկան է այն, որ այս տարի ապրիլի 24-ը ժողովրդական շատ ավելի մեծ մասնակցությամբ նշվեց, և համալսարանների մեջ ուսանողները ապրիլի 24-ը հիշատակելու համար միջոցառումներ կազմակերպեցին: Մի շարք երկրների դեսպանների հետկանչը Թուրքիա, Հռոմի պապի ելույթը, Եվրախորհրդարանի, հետո՝ Ավստրիայի, Բուլղարիայի ելույթները Թուրքիայի ձախողման ապացույցներն են, Թուրքիան ձախողված է: Ավելին՝ հասարակությունը փոփոխվում է, և Թուրքիայի իշխանությունների բացատրությունները այլևս չեն հավաստիացնում հասարակությանը:

Իսկ արդյոք երկու ժողովուրդները իրարից չե՞ն հեռանում այսպես, ինչպե՞ս են հարաբերվելու իրար հետ:

– Երկու ժողովուրդները իրար հետ հարաբերվելու միջոցներ կգտնեն, այստեղ կարևոր է այն, որ երկու պետություններն էլ, իրենց պետական դիվանագիտական կեցվածքից ելնելով, հասարակության շփումների վրա արգելք չդնեն: Եվ չպետք է կարծել, թե Թուրքիայի հասարակությունը Թուրքիայի պաշտոնյաներն են. այդպես չէ: Մարդիկ անձնական պատմությունով, իրենց գրպանից գումար ծախսելով Թուրքիայից եկան Ծիծեռնակաբերդ, մասնակից եղան:

Ռուս վերլուծաբանները կանխատեսում են՝ հայ-թուքրական սահմանը առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է բացվի. հավանական համարո՞ւմ եք:

– Ես խուսափում եմ ժամկետների մասին խոսելուց, որովհետև այդ խնդիրը, հայ-թուրքական խնդիր լինելուց զատ, ունի զանազան կողմեր, սակայն փակ սահմանը մեր օրերում անընդունելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում