Մեքսիկայում գտնվող բնական ջրավազանը ներառվել է Համաշխարհային ժառանգության ցուցակում: Այս ջրավազանը հետաքրքիր է նրանով, որ թաքնված է մարդու աչքից և գտնվում է, այսպես կոչված, բնական տանիքի տակ: Մարդկանց արգելվում է գտնվել այս բիոսֆերայի կենտրոնում, բայց վերջին ժամանակներս զբոսաշրջային գործակալությունները հատուկ էքսկուրսիաներ են կազմակերպում դեպի ջրավազան:
Հատկանշական է, որ ջրավազանը ստեղծվել է ոչ թե բնության կողմից, այլ պայթյունների հետևանքով, որոնք իրականացվել են ռազմական փորձարկումների ժամանակ:
















































