Sunday, 16 06 2024
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում

«Այդպես եք մտածում, որ խիարը թարս է աճում» արտահայտությունը վրիպակ է եղել. Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, երգահան, «Արձագանք» ռադիոկայանի հիմնադիր Արտավազդ Բայաթյանը փորձեցին գնահատել նախընտրական տրամադրությունները:

Ռուբեն Բաբայանը շատ մեծ նշանակություն չի տալիս ընտրություններին, հայացքն ուղղում է հասարակությանը և տեսնում, որ այդ խնդիրները միայն վերևից լուծվող խնդիրներ չեն: Այնուամենայնիվ, այս քարոզարշավին Ռուբեն Բաբայանը մի քանի «կարևոր» բան իմացել է, օրինակ՝ որ վերևն Աստված կա, որի համար ողջունեց հասարակությանը: Այս ընտրություններին, ըստ նրա, հիմարությունների ծավալը նորմայից շատ էր: Ռուբեն Բաբայանի համար այս շրջանի ամենասիրված օրը լռության օրն է, և ինչքան շատ լինեն լռելու օրեր, այնքան լավ:

Արտավազդ Բայաթյանն էլ այն կարծիքին է, որ մենք մի մեծ սխալ ունենք` շտապում ենք, շտապում ենք երկիր կառուցել, սակայն տարիների ընթացքում պետք է ձևավորվի մշակույթ, որը մտածողություն կփոխի:

«Հասարակությունը շատ բազմաշերտ է և բազմաշնորհ, պետք չէ լինել այնքան պարզունակ, որ մտածենք, թե ծնում ենք միայն հանճարներ»,- հավելեց Արտավազդ Բայաթյանը:

Ռուբեն Բաբայանը նկատում է, որ խորանում է անհանդուրժողականությունը, թափ է առնում ազգայնականության մոլեռանդությունը. «Նայեք` ինչ վիճակում են կրթությունը, մշակույթը. սա շատ վախեցնող է, և շատ քիչ ես լսում, որ թեկնածուն մտահոգված լինի այն պրոբլեմներով, որոնք առկա են հասարակության մեջ»:

Մերուժան Տեր-Գուլանյանն այսպես սկսեց իր խոսքը. «Գուցե խոսքս անսովոր թվա, բայց հասարակությունն ինքը կարծիք չունի, և ընդհանրապես լավագույն հասարակությունը պետք է կարծիք չունենա: Իսկ լավագույն իշխանությունը նա է, ում մասին հասարակությունը մոռանում է, իսկ հասարակական կարծիքը ստեղծում են հասարակության լավագույն անդամները»: Նա հարցրեց` արդյոք մենք անկախության այս տարիներին հասարակության մեջ պատրաստեցի՞նք այնպիսի անհատներ, որոնք կարողացան հասարակության մեջ կարծիք ստեղծել:

Նախագահի թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնց Մերուժան Տեր-Գուլանյանը հարգում է` Պարույր Հայրիկյան, Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան: Նա նշեց, որ ինքը երբևէ չի տեսել այսօրինակ քարոզչություն:

«Անկեղծ ասած, չեմ թաքցնի` իմ ձայնը Սերժ Սարգսյանին եմ տալու, որովհետև բոլոր թեկնածուների մեջ միակ մարդն է, որը իր կենսափորձով ապացուցել է, որ կարող է երկիր ղեկավարել և կարող է առաջիկայում շատ բաներից ձերբազատվել, ինչը մինչև այս կարծես դժվար էր: Նա կարող է մեզ տանել այնտեղ, ուր մենք ուզում ենք: Երկիրը չի կառուցվում հինգ տարում և ոչ էլ քսան. երկիրը կառուցելու ճանապարհին մենք պետք է հարգենք նախագահի թեկնածուներին, նրանց, ովքեր ասելիք ունեն»:

Ըստ նրա՝ պետք է իշխեն այնպիսի մարդիկ, որոնք չեն փոշիացնի այն, ինչ Սերժ Սարգսյանն է անում: Ժամանակն է, որ սերնդափոխություն տեղի ունենա, նոր մարդիկ պետք է գան: Ազատ և նոր մտածող մարդիկ պետք է գան, որոնք ձերբազատված կլինեն բոլոր բարդույթներից:

Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով՝ այսքան ազատ ու այսքան բաց, այսքան ժողովրդավարական քարոզարշավ չէր ընթացել մինչև հիմա. «Ուրախ եմ, որ մենք նվաճել ենք ազատ խոսքի տարածքը, ազատ խոսքի նետը այլևս արձակված է, և մենք պարտավոր ենք, որպես հասարակական կյանքի նվաճում, սա պահպանել:

Ես շնորհավորում եմ մամուլի ներկայացուցիչներիս, որ հեռուստատեսությունում, մամուլում ազատ խոսքը ուղղակի հորձանք է տալիս, նախկինւոմ ոչ մի քարոզչություն, այդ թվում՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունններին այսօրինակ ազատ խոսքի դաշտ չէր ստեղծված, ինչպես հիմա»,- ասաց նա:

Ռուբեն Բաբայանի համար, սակայն, կարևոր հարց է, թե ինչքանո՞վ է ազատ խոսքը ազդում հասարակության վրա, ազատ մամուլի միջոցով հասարակությունը կարողանո՞ւմ է արդյոք ձայնը բարձրացնել: Նա կարծում է, որ այս առումով կապը շատ թույլ է:

Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ արժանի ենք այն թեկնածուներին, որոնք առաջադրվել են՝ ստացանք այն, ինչի ձգտում էինք:

Մերուժան Տեր -Գուլանյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց` քարոզարշավի ընթացքում թույլ տված մտքերը՝ այսպես եք մտածում, որ խիարը թարս է աճում, արտագաղթի պատասխանատուն ես չեմ, եկել ես ստեղ, որ ի՞նչ անես և այլ արտահայտություններ, արդյոք հարի՞ր են առաջին դեմքին. «Գիտե՞ք ինչ, մարդ ենք բոլորս, այդ թվում և նախագահի թեկնածուները, կարող էին վրիպել: Ինչ վերաբերում է արտագաղթին, այն սկսվել է 92 թվականից, և մեկ միլիոն մարդ հեռացավ Հայաստանից մինչև 96 թվականը, Քոչարյանի շրջանում թուլացավ արտագաղթը, հետո արտագաղթի երկրորդ ալիքը սկսվեց: Բոլորս ենք մեղավոր՝ ես էլ, դուք էլ, բոլորս ենք մեղավոր արտագաղթի համար»,- եզրափակեց նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում