Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ՀՀ-ն դեմ է Ուոլթերի զեկույցին, եթե անգամ այն կոչվի «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»

ԵԽԽՎ-ն հանձնարարել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին զեկույց պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը վերնագրված է «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավված տարածքներում»: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը բոյկոտում է Ուոլթերի գործունեությունը` համարելով, որ նա ունի կանխակալ ադրբեջանամետ դիրքորոշում: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի` Հայաստան կատարած այցի հիմնական նպատակն էր համոզել հայկական կողմին, որպեսզի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը դադարեցնի բոյկոտը և համագործակցի Ուոլթերի հետ: Որոշ հայ փորձագետներ հակված են կարծել, որ նախկինում հավասարակշռված դիրքորոշում ունեցող Անն Բրասերը կտրում փոխել է իր դիրքորոշումը ադրբեջանական լոբբի ազդեցության տակ: Նույնիսկ նշվում է, որ նրան 20 միլիոն դոլար է վճարվել նման կտրուկ շրջադարձի համար: Չնայած գործադրած ջանքերին` Բրասերին չի հաջողվել հայաստանյան պատվիրակությանը համոզել փոխել իր մոտեցումները:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատմում է որոշ մանրամասներ պատվիրակության` Անն Բրասերի հետ ունեցած հանդիպումից:

-Չգիտեմ` որտեղից տիկին Բրասերի մոտ ձևավորվել էր տպավորություն, որ մենք արդեն տվել ենք մեր համաձայնությունը` մասնակցելու այդ զեկույցի պատրաստմանը, որովհետև նա մեզ հետ հանդիպումը սկսեց` ասելով, թե շատ լավ է, որ հայկական կողմը համաձայնել է համագործակցել Բոբ Ուոլթերի հետ` «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավված տարածքներում» վերնագրով զեկույցի նախապատրաստման աշխատանքներին: Բայց մենք տեղում հերքեցինք տիկին Բրասերի անհայտ աղբյուրներից ստացված կեղծ տեղեկատվությունը` ասելով որ հայկական պատվիրակության դիրքորոշումն անփոփոխ է, և հայկական պատվիրակությունը չի պատրաստվում մասնակցել մի զեկույցի պատրաստման աշխատանքներին, որը վաղուց պատրաստ է, և Ուոլթերի ֆունկցիան ընդամենը անհրաժեշտ պահին այդ զեկույցի տակ իր ստորագրությունը դնելն է:

Ասեմ նաև, որ դեռևս Ստրասբուրգում, երբ քաղաքական խմբերում քննարկվում էր այդ զեկույցը, մեր որոշ գործընկերներ պայքարում էին, որ փոխվի զեկույցի վերնագիրը: Ճիշտ է, վերնագիրն անընդունելի է, որովհետև այն արդեն դատավճիռ է, դա արդեն նշանակում է, որ ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք: Ես այդ ժամանակ էլ եմ ասել Ուոլթերին, որ եթե անգամ զեկույցի անունը փոխվի և դրվի «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», միևնույն է, դրանով դրա էությունը չի փոխվելու և այն լինելու է 2005թ. ընդունված Աթկինսոնի տխրահռչակ 1416 բանաձևի ավելի վատթար տարբերակը, որովհետև 2005թ. ադրբեջանական լոբբին ավելի քիչ ազդեցություն ուներ ԵԽԽՎ-ում, քան հիմա:

787992

-Այսինքն` Անն Բրասերի առաքելությունը կարելի է տապալված համարել, քանի որ հայկական պատվիրակությունը մերժել է Ռոբերտ Ուոլթերի հետ համագործակցելու` նրա հորդորները:

-Ես չեմ ուզում խոսել ամբողջ պատվիրակության անունից, կարող եմ ասել, որ ես` որպես պատվիրակությունում ԲՀԿ ներկայացուցիչ, չեմ մասնակցելու մի զեկույցի պատրաստման աշխատանքներին, որը վաղուց արդեն պատրաստ է և գտնվում է Լոնդոնի հատուկ կառույցներից մեկի դարակում, և Բոբ Ուոլթերը Հայաստան և Ադրբեջան իր իմիտացիոն այցերը ավարտելուց հետո իր ստորագրությունը կդնի այդ զեկույցի տակ:

– Ուոլթերի հետ համագործակցության մերժումը արդյո՞ք նշանակում է, որ երբ նա մայիսին ժամանի Հայաստան, պատվիրակությունը կհրաժարվի հանդիպել նրա հետ:

-Մենք ասել ենք, որ Հայաստանը Ադրբեջան չէ, և այստեղ չկան սև, դարչնագույն կամ մոխրագույն ցուցակներ, որոնցում ընդգրկված մարդկանց մուտքը երկիր արգելված է, մենք ոչ մեկի առջև դուռ և սահման չենք փակում, և այդ պատճառով ես գտնում եմ, որ մենք պետք է հանդիպենք Բոբ Ուոլթերի հետ և նրան հայտնենք մեր դիրքորոշումը: Ի դեպ, Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգում հանդիպել է Ուոլթերի հետ և հայտնել, թե որ կետերի հետ կապված մենք ինչ վերապահումներ ունենք: Մասնավորապես` մենք ասել ենք, որ ԵԽԽՎ-ն չունի կոնֆլիկտների կարգավորման մանդատ, որ մենք ունենք լրջագույն վերապահումներ` իր անձի հետ կապված, քանի որ ինքը Ադրբեջանի ամենակարկառուն լոբբիստներից է, և որ նման զեկույցն ուղղակիորեն վնասելու է Ղարաբաղյան բանակցային գործընթացին:

-Արդյո՞ք հանդիպելը չի նշանակում համագործակցել Ուոլթերի հետ:

-Բացարձակապես ոչ, որովհետև հանդիպելը այլ է, զեկույցի պատրաստման աշխատանքներին մասնակցելը` այլ: Մենք ընդամենը հանդիպում ենք` ոչ թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված մեր դիրքորոշումը ներկայացնելու, այլ նրա գործունեության և նրա անձի հետ կապված մեր վերաբերմունքը դրսևորելու համար:

-Ինչո՞ւ է Անն Բրասերը այդքան շահագրգիռ, որ հայկական կողմը մասնակցի զեկույցի կազմմանը, և ի՞նչ կտա բոյկոտը:

-Մի պահ պատկերացրեք, որ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենում մեկ թիմի մասնակցությամբ, և մրցավարը այդ թիմին հաղթանակ է շնորհում: Ի՞նչ արժեք ունի այդ խաղը և այդ հաղթանակը: Այս դեպքում միայնակ դաշտ մտած թիմը Ադրբեջանն է, իսկ նրան հաղթող ճանաչող մրցավարը Բոբ Ուոլթերը: Եթե նրանց համար դա ցանկալի է` թող այդպիսի` մեկ դերասանի ներկայացում բեմադրեն, առանց մեր մասնակցության: Այնպես որ` մի զեկույց, որի պատրաստմանը մասնակցել է միայն ադրբեջանական պատվիրակությունը, չի կարող որևէ իրավական արժեք ունենալ: Այդ պատճառով մեզ համար պարզ է, թե ինչու են ԵԽԽՎ ղեկավարները նման տիտանական ջանքեր գործադրում, որպեսզի հայկական կողմին ներքաշեն զեկույցի պատրաստման աշխատանքներում՝ընդամենը այսօր արդեն գրված և ապագայում հրապարակվելիք զեկույցը լեգիտիմացնելու համար:

-Հայկական պատվիրակությունն այդպես բաց և անկաշկանդ ներկայացրե՞լ է իր մոտեցումները:

-Ոչ միայն ես, այլ նաև բազմաթիվ գործընկերներ շատ սուր հարցադրումներ բարձրացրեցինք ԵԽԽՎ նախագահի առջև, որոնց պատասխանը նա չուներ: Երբ նա ասում էր, որ միայն երկխոսությունն է բոլոր վիճելի հարցերը լուծելու ամենաընդունելի ճանապարհը, իմ գործընկեր Թևան Պողոսյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ ԵԽԽՎ ղեկավարները նույն ջանադրությամբ չեն պայքարում Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար: Դրան ի պատասխան, Անն Բրասերը ասաց, որ այդ պատճառով ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել երկու տարի ԵԽԽՎ ոչ մի հանձնաժողովի նիստ չանցկացնել Ադրբեջանում: Ի պատասխան դրան, Թևան Պողոսյանը հարց տվեց. «Եվ ի՞նչ, ձեր այդ որոշման արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքները սկսեցին հարգվե՞լ, իսկ ժողովրդավարությունը դարձավ կյանքի նո՞րմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում