ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` Պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել գնդապետ Վարդան Մինասյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՊՊԳՎ-ի պետի տեղակալի պաշտոնը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հաստատել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նշենք, որ Ոստիկանությունում շարունակվում են կադրային փոփոխությունները:
Օրեր առաջ, Վլադիմիր Գասպարյանի հրամանով, պաշտոնանկ արվեց Գյումրիի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:










































