Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման մեկ տարում դրական արդյունք չարձանագրեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը լրանում է ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Այսօր եթե ասենք, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման մեկ տարում այդպես էլ չկարողացավ որևէ դրական արդյունք արձանագրել, նշանակում է՝ ոչինչ չասենք:

Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում, ինչպես նրա նախորդի կառավարման շրջանում, Հայաստանի տնտեսությունը շարունակում է հաստատուն գահավիժել: Չկա ոչ մի տվյալ, որը Հայաստանի ապագայի հետ կապված լավատեսություն կներշնչի:

Փորձենք Հովիկ Աբրահամյանի կառավարումը գնահատել թվերով. 2013 թվականի արդյունքներով Հայաստանից անվերադարձ մեկնած քաղաքացիների, ասել է թե՝ արտագաղթի թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ, 2014-ին այդ թիվը կազմեց ավելի քան 47 հազար: 2014-ի առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել էր 218 մլն 116  հազ. դոլարի ապրանք, այս տարի՝ 163 մլն 59 հազ.-ի, անկումը կազմել է 25,2 տոկոս: 2014-ի ապրիլի 1-ին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են 1 մլրդ 970 մլն 300 հազ. դոլար, այս տարի՝ 1 մլրդ 491 մլն 500 հազ.:

Հայաստանի արտաքին պահուստները նվազել են 478 միլիոն 800 հազար դոլարով: 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել էր 4,6  տոկոս, այս տարվա արդյունքներով կազմել է 5,1 տոկոս: Տնտեսությունում առկա ծանր կացությունը բնութագրող թվերը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ վերը բերվածը լիարժեք բավարար է՝ Հայաստանում հաստատված գաղջի հաղթարշավը բնորոշելու համար: Իսկապես, բարդ ժամանակներում ենք ապրում:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում