Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Այս մասին գրում է Cadne Cope-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ դարպասապահը ցանկանում է մինչև վերջ կատարել պայմանագրային պարտավորությունները: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2017թ.:
Կասիլյասը գիտի, որ «Ռեալ»-ը հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Լևերկուզենի «Բայեր»-ի դարպասապահներ Դավիդ դե Խեայի ու Բերնդ Լենոյի ծառայություններով: Այնուամենայնիվ, դա չի փոխում Իկերի ծրագրերը:
«Ռեալ»-ի ղեկավարությունն իր հերթին չի ցանկանում հրաժարվել Կասիլյասի ծառայություններից: Հեշեցնենք, որ երկրպագուները դժգոհ են դարպասապահի խաղից ու ընթացիկ մրցաշրջանում բազմիցս սուլել են նրան: Նա նաև պարբերաբար հայտնվում է ԶԼՄ-ների քննադատության տակ:




































