Square Trade-ում որոշել են փորձ կատարել Samsung Galaxy S6-ի, iPhone 6 Plus-ի և HTC One M9-ի համեմատական ամրությունը որոշելու համար, հայտնում է hitech.vesti.ru-ն:
Հետազոտության համար հատուկ մամլիչ են օգտագործել:
Ամենավատ արդյունքները HTC One M9-ն է ցույց տվել: Այն 54 կգ ուժով են սեղմել: Հենց հեռախոսը տեսողականորեն թեքվել է, շարքից դուրս է եկել արգելափակման կոճակը:
Երկրորդ տեղում Galaxy S6-ն է: Հեռախոսը թեքվել է 49 կգ սեղղման ուժի դեպքում: Նաև դրա ապակին է ճաքել: Չնայած սարքն օգտագործում է Gorilla Glass 4՝ դիսփլեյի ձևն այնպիսին է, որ այն շատ խոցելի է դարձնում: Ամեն դեպքում, նույնիսկ էկրանի ճաքելուց հետո սարքը պահպանել է լիարժեք աշխատունակությունը: Սարքը շարքից դուրս բերելու համար պահանջվել է 67 կիլոգրամ ճնշում:
Լավագույն արդյունքները գրանցել է iPhone 6 Plus-ը: Ինչպեսև Galaxy S6-ը, հեռախոսը թեքվել է 49 կգ ճնշման տակ: Ամեն դեպքում, դիսփլեյը չի կոտրվել և չի ճաքել, բոլոր մասերը լիովին աշխատունակ են մնացել: Apple-ի արտադրանքը շարքից դուրս է եկել 81 կիլոգրամ ճնշման տակ:










































